Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ի թղթակիցն ԱԺ գեներալ-պատգամավոր Սեյրան Սարոյանից հետաքրքրվել է, թե ինչու այսօր բարկացա՞ծ դուրս եկավ զինծառայողների աշխատավարձերի մասին քննարկումից: «Չէ, չէ բարկացած չէինք, ուղղակի էդ ինչ, որ ասվեց, սաղ մենք գիտեինք, էլի»,- արդարացավ գեներալ-պատգամավորը:
ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանն էլ ասաց. «Բոլորին էլ աշխատավարձ պետք ա: Իսկ աշխատավարձերի բարձրացմամբ 240 հազար մարդու աշխատավարձ է բարձրանալու, իսկ դուք բերում անհատականացնում եք` Ազգային ժողովի պատգամավոր, էս մեկը, էն մեկը: Զինվոր, գնդապետ, գեներալ, էսպես սկսվում է շարքայինից մինչև վերև. համակարգված բարձրանում են աշխատավարձերը: Էսօր ինձ համար հաճելի ա, որ սահմանին կանգնած շարքային զինվորի, լեյտենանտի, կապիտանի աշխատավարձերը բարձրանալու ա»:
Հարցին` անհարմար չե՞ն զգում, որ պատգամավորների աշխատավարձը բարձրացվում է, իսկ գործազուրկներին նպաստից են կտրում, Մանվել Գրիգորյանը պատասխանեց. «Ախր 131 պատգամավորի աշխատավարձ է բարձրացել: Խոսքը մենակ իմ մասին չի: Կարող ա պատգամավորներ կան, որոնք էդ գումարի կարիքը չունեն, բայց կան պատգամավորներ, որ դրա կարիքը ունեն»:
Հիշեցնենք, որ երբ ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում 2014 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ քննարկվում էր զինծառայողների աշխատավարձերի բարձրացման հարցը, ԱԺ պատգամավորներ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը քննարկման կեսից բարկացած դուրս եկան նիստերի դահլիճից: