|
Փոխարժեքներ
07 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.25 |
| EUR | ⚊ | € 422.73 |
| RUB | ⚊ | ₽ 4.4889 |
| GBP | ⚊ | £ 493.08 |
| GEL | ⚊ | ₾ 139.83 |
Մեկնարկել է ԵԿՄ վարչության նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը: Պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացրեց, որ նիստն ընթանա դռնփակ, ինչը դատարանը որոշեց բավարարել:
«Հաշվի առնելով, որ դատական նիստի սկզբում ամբաստանյալի պաշտպանները համաձայնություն չտվեցին, որ տեսանկարահանվի կամ լուսանկարահանվի, ուստի դատարանը որոշեց նիստի ժամանակ տեսանկարահանումը կամ լուսանկարահանումը արգելել»,– նշեց դատավոր Մնացական Մարտիրոսյանը:
Հավելենք, որ դատական նիստին մասնակցում է նաև Մանվել Գրիգորյանը: Պաշտպանը տեղեկացրեց, որ բժիշկը դատարանի շենքում է, և դատական նիստի ընթացքում պարբերաբար օգնություն կցուցաբերի Մանվել Գրիգորյանին: