կարևոր
1054 դիտում, 3 ժամ առաջ - 2025-08-02 13:30
Աշխարհ

Ռուսաստանի ՀՕՊ-ը գիշերվա ընթացքում 112 ուկրաինական անօդաչու է խոցել. ՊՆ

Ռուսաստանի ՀՕՊ-ը գիշերվա ընթացքում 112 ուկրաինական անօդաչու է խոցել. ՊՆ

Ռուսաստանի ՀՕՊ ուժերը անցած գիշերվա ընթացքում երկրի տարածաշրջաններում խոցել են Ուկրաինայի զինված ուժերի 112 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն:

Հաղորդագրության համաձայն` ամենից շատ անօդաչու թռչող սարքեր են ոչնչացվել Ռոստովի մարզում և Կրասնոդարի երկրամասում՝ համապատասխանաբար՝ 34 և 31: Վորոնեժի մարզում ոչնչացվել է 12 ԱԹՍ, Ռյազանի մարզում՝ 11։ Հարձակումների մասին հայտնել են նաև Ռյազանի և Սամարայի մարզերից։

«Օգոստոսի 1-ի ժամը 20:00-ից մինչև օգոստոսի 2-ի ժամը 4:40-ը ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով ոչնչացվել և վնասազերծվել են 112 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր», - հայտարարել է գերատեսչությունը:

Ընդհանուր առմամբ խոցվել է.

34 ԱԹՍ՝ Ռոստովի մարզում,

31-ը՝ Կրասնոդարի երկրամասում,

12-ը՝Վորոնեժի մարզում,

11-ը՝ Ռյազանի մարզում,

5-ը՝ Սամարայի մարզում,

4-ը՝ Պենզայի մարզում,

2-ը՝ Բելգորոդի մարզում,

1-ական՝ Ղրիմում և Լիպեցկի մարզում։

Ռոստովի մարզի Ուգլերոդավսկի ավանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով տեղի ձեռնարկության շինություններից մեկում հրդեհ է բռնկվել, զոհվել է օբյեկտը հսկող աշխատակիցը: Սամարայի Կույբիշևի շրջանում դրոնի բեկորների ընկնելու հետևանքով ամառանոց է հրկիզվել, զոհվել է մեկ մարդ: Պենզայում ԱԹՍ-ի հարվածի զոհ է դարձել մի կին, ևս երկուսը տուժել են:

Բացի այդ, ՀՕՊ միջոցները 11 անօդաչու թռչող սարք են խոցել Սև և Ազովի ծովերի երկնքում: