կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-28 14:07
Հասարակություն

Էսօր առավոտվանից որ քֆուր չեմ տվել, ուրեմն էսօր լավ օր ա. Մանվել Գրիգորյան

Էսօր առավոտվանից որ քֆուր չեմ տվել, ուրեմն էսօր լավ օր ա. Մանվել Գրիգորյան

«Ռեզերվում պահա տղերքին, պետք էլնի, սահման կեթանք»,- այսօր Եռաբլուրում, դիմելով ազատամարտիկներին, ասաց գեներալ-լեյտենանտ, ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը:

 

Խոսելով հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածության մասին` նա նշեց. «Աշոտ Ղազարյանը մի հումոր ունի, երբ տաքսու շոֆերին մեկը կանգնացնում ա, ասում ա` քշի սահման, միլիոն ու կես մարդ են կոտորել: Տաքսու շոֆերն ասում ա` այ մարդ, էս 25 տարի ա` մեր ազգն էդ վիճակի մեջ ա, ավելի վատ վիճակների մեջ ա եղել էս ազգը, նոր եք հիշո՞ւմ: Պատերազմի մեջ երկիր ենք, խաղաղություն կնքված չի, գյուղացին էլ չի կարում էթա, իրա հողը մշակի: Տարածաշրջանն ա մեզ սենց պահում: Չորս յանը լավ ժողովուրդներ չեն, չեն սիրում մեզ»,- ասաց Մանվել Գրիգորյանը` կոչ անելով բոլորին միասնական լինել` մարտահրավերներին դիմակայելու համար:

 

Նա նշեց, որ միասնականության ուժի լավագույն ապացույցը Եռաբլուրում հանգչող տղաներն են և պատերազմով անցած ու ողջ մնացած տղաները, որոնք տասն անգամ թվաքանակով առավելություն ունեցող թշնամուն կարողացել են հաղթել: «Անկախ մեր ներքին պառակտումներից` մեզ միասնականության ա պետք: Ամերիկայի պես պետությունն էլ իրա բռակներն ունի: Հայ-հայ էր` ճգնաժամ էին սարքել: Եվրոպայի պես երկրները սաղ, բացի Գերմանիայից, ճգնաժամի մեջ են ապրում:

 

Բայց մենք պատերազմի մեջ գտնվող երկիր ենք, մեզ համախմբվել ա պետք: Հացից կարևոր, մեզ զենք ա պետք, որ մատակարարենք առաջին գիծ, որ մեր հերոս սերժանտի պես տղերքը զենք ունենան ու կարենան դիմակայեն: Լավ գիտեք, որ էսօր Ադրբեջանը թե' ֆինանսապես, թե' զենքով զինվում ա: Ուզենք, չուզենք, պետք ա մենք էլ զինվենք»:

 

Հարցին` ինչո՞ւ է այնպես ստացվում, որ իշխանություններից սկսում են դժգոհել անգամ սոցիալապես վատ վիճակում գտնվող ազատամարտիկները, Մանվել Գրիգորյանը պատասխանեց. «Իշխանությունները ստեղ պրիչյո՞մ: Էդ ո՞ր երկրում են մինչև վերջ լուծվում սոցիալական խնդիրները: Կամաց-կամաց, հենա օրենք ա ընդունվում, կամաց-կամաց փորձում ենք: Էդ խի՞ չեք ասում, որ էսօր Հայաստանում բոլոր զոհվածներին անխտիր բնակարանով ապահովել են, անխտիր մեդալներ են տվել, նույնը` առաջին կարգի հաշմանդամներին կա'մ բնակարան են տալիս, կա'մ փողով օգնում են: Անում են, ինչ հնարավոր ա, անում են: Էրեկ հեռուստատեսությամբ լսում եմ, որ ռուս դեսպանը գլուխ ա գովում, ճոխ-ճոխ խոսում, թե` մենք մեր պատերազմի վետերանների համար ամեն ինչ անում ենք: Օղրաշ, բա 90 տարի վրեն նստել ա, նո՞ր եք անում, էլի չեք պրծնում: Իսկ մեր մոտ պատերազմն էլ չի վերջացել, որ հետքերն էլ վերջանա:

 

Միանգամից հարցերը չեն լուծվի: Այո, էսօր լիքը անարժան մարդիկ կան, որ ամեն ինչից օգտվում են, իսկ էս կռված տղերքը արժանի են ամենալավին, բայց դա մեզ իրավունք չի տալիս, որ մենք խռովենք կամ ինադ անենք: Էս կռված տղերքից ոչ մեկը չի գնացել կռիվ, որ իրան փող կամ պաշտոն տան, գնացել են իրանց մորն ու քրոջը պաշտպանելու: Սուտ ա, որ ասում են, թե կռիվ լինի, էս տղերքը էլ չեն գնա, ղալաթ են անում, էն էլ ոնց կգնան: Չեմ ուզում անուններ տամ, երկու օր առաջ, գիշերը զանգել են ինձ, խնդրում են, թե` գնա, խոսա, թող թողեն, մենք գնանք սահման, որտեղ որ էդ երեխեն զոհվել ա: Ես ասեցի` մնացեք տեղներդ, սահմանով եք ուզում պրծնե՞ք: Որ էթալու լինենք, միանգամից կգնանք Բաքու»:

 

Հարցին` ի՞նչն է խանգարում հասնել մինչև Բաքու, Մանվել Գրիգորյանը պատասխանեց. «Պիտի թույլ տան: Մի օր էլ տենց կլնի, բա գիտես ի՞նչ: Որ շատ դավադիտ անեն, բա ի՞նչ պիտի անենք»: Վերջում էլ ասաց. «Էսօր առավոտվանից որ քֆուր չեմ տվել, ուրեմն էսօր լավ օր ա»: