| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Եթե դուք նոր եք իմանում, որ էս երկրում ազատամարտիկ կա, հավաք ա անում, ես 23 տարի ա` էդ հավաքին եմ: Ախր մարդուն հարցը տալուց իմացի` ում եք հարցնում, ինչ եք հարցնում»,- բորբոքված հայտարարեց գեներալ-պատգամավորը Մանվել Գրիգորյանը, երբ լրագրողները փորձում էին պարզել, թե ինչու չի մասնակցում ազատամարտիկների կազմակերպած բողոքի ակցիաներին:
Նա հայտարարեց, որ ազատամարտիկների խնդիրներին այնքան է ծանոթ, որ մի հարյուր տարի լրագրողը պետք է ապրի` այսքանն իմանալու համար: «Ինչո՞ւ այդ դեպքում այդ խնդիրները չեք լուծում»,- հետաքրքրվեցին լրագրողները: Գեներալը վերջնականապես զայրացավ: «100 հազար անգամ լուծել եմ: Ախր ամոթ ա, որ դու լրագրող ես` չեք իմանում. ես հարցազրույց էլ եմ տվել, նախագիծ էլ կա, ամեն ինչ էլ անում ենք: Հիմա 35 հազար երկրապահ կա, որ իրանց հարցերը լուծվում ա: Ես ինչ կարողանում եմ էս երկրի մեջ, էնքան եմ անում, սկի հերն իրա երեխու համար չի կարում անի»,- հայտարարեց գեներալը:
Խոսելով բանակում տեղի ունեցող դեպքերի մասին` հետաքրքրվեց. «Նոր ե՞ք իմանում, 25 տարի ա` դեպքեր ա, զոհեր ա: 18 տարեկան երեխու ձեռը զենքը տվել եք, հանել եք սահմանի վրա, հետո էլ ուզում եք` չեպե չլինի՞»:
Իր առողջության վերաբերյալ հարցին Գրիգորյանը պատասխանեց, որ շատ լավ է իրեն զգում, իսկ ով իր առողջության վատն է ուզում, նրանց «թուրքի լամուկ» որակեց: