կարևոր
2980 դիտում, 2 ժամ առաջ - 2025-08-02 13:59
Քաղաքական

Ի՞նչ է պատասխանել քաղաքապետարանը սկանդալային տնօրենի գործունեության մասին

Ի՞նչ է պատասխանել քաղաքապետարանը սկանդալային տնօրենի գործունեության մասին

Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է․ «Երևանի «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի տնօրեն Ռուզաննա Երեմյանի կողմից քաղաքական ու կրոնական առերևույթ քարոզչություն իրականացնելու և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը կոպտորեն խախտելու վերաբերյալ ԿԳՄՍՆ-ին ու Երևանի քաղաքապետարանին ուղղված մեր գրությունները պատասխան ստացան։ 

«Արարատյան պետություն» ՀԿ-ին հասցեագրված Երևանի քաղաքապետարանի պատասխանում մատնանշվում է ոչ միայն վերոնշյալ օրենքի 4-րդ հոդվածը, այլև առաջարկվում է ուշադրություն դարձնել նաև 12-րդ հոդվածի 26-րդ կետին, որտեղ նշված է. «26. Տնօրենը և համակարգողը պաշտոնավարման ընթացքում պարտավոր են դրսևորել քաղաքական զսպվածություն, իրենց պաշտոնեական դիրքը կամ աշխատանքային միջոցները չօգտագործել կուսակցությունների կամ հասարակական, այդ թվում` կրոնական միավորումների շահերի կամ նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզելու կամ իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնելու համար»:

Շնորհակալություն քաղաքապետարանի հանրակրթության վարչությանը։ 

Փաստացի Երևանի «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի տնօրեն Ռուզաննա Երեմյանը կոպտորեն խախտում է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ և 12-րդ հոդվածները' իրականացնելով ինչպես քաղաքական, այնպես էլ կրոնական քարոզչություն և չարաշահելով իը պաշտոնական դիրքը։ Միաժամանակ Ռուզաննա Երեմյանը վտանգավոր հայտարարություններ է անում ոչ միայն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, այլև Հայաստանում գրանցված կրոնական կազմակերպությունների հասցեին' ինքնաբերաբար դեմ գնալով իր պաշտելի վարչապետի սկզբունքներին։ 

Այդ տիկինը չի կարող աշխատել դպրոցի տնօրեն, այլապես բոլոր տնօրենները ստանալու են հնարավորություն քաղաքական քարոզչությամբ զբաղվելու»։

Հիշեցնենք՝ Երևանի «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի տնօրեն Ռուզաննա Երեմյանը հայտարարել էր, որ պատրաստ է գրավել Վեհարանը։