կարևոր
1948 դիտում, 13 ժամ առաջ - 2025-08-01 18:35
Հասարակություն

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվեց

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվեց

ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է, և նա շուտով կլինի ազատության մեջ։ Այս մասին րոպեներ առաջ հայտնել է ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը։

Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանն էլ հայտնել է, որ տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Աշոտյանը ատամնաբուйժի կարիք ունի, իսկ ՀՀ ոստիկանությունը պաշտոնապես հրաժարվել էր իրականացնել տնային կալանքի տակ գտնվող անձանց ուղեկցումը դեպի բժշկական կամ այլ հաստատություններ։

Նշենք, որ Արմեն Աշոտյանը տնային կալանքում է 2024թ–ի սեպտեմբերի 10–ից, մինչ այդ` 2023–ի հունիսի 16–ից նա կալանավորված էր։