Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդման արարողությանը ներկա էր նաեւ գեներալ-պատգամավոր Մանվել Գրիգորյանը: Yerkir.am-ը նրանից հետաքրքրվեց` արդյո՞ք նա տարօրինակ չի համարում, որ այդքան երիտասարդ քաղաքապետն արդեն միլիոններ է կուտակել:
«Ես չգիտեմ քանի միլիոն ունի, բայց իրա ծնողները... Կունենա էլի, ի՞նչ ա եղել... Կարող ա ժառանգություն ա. իրա հերը առնվազն էսիմ քանի տարիներ քաղաքական գործիչ ա եղել, ամեն բնագավառում աշխատած, կոմունիստների ժամանակներից եկած մինչեւ նոր Հայաստանի Հանրապետության ժամանակներ: Ինչի՞, էն մյուս միլիոններ ունեցողներինը տարօրինակ չի՞, Տարոնինը տարօրինակ ա՞»,-հայտարարեց Գրիգորյանը:
Դիտարկմանը, որ տարօրինակը ոչ թե փողն է, այլ, թե ինչպես է այդ գումարը կուտակվել, պատգամավորը փոքր-ինչ զայրացած հայտարարեց. «Ախր, վերջնականապես մեր հայրենիքը պետք է սովորի, մարդիկ պետք է սովորեն, որ փող ունենալը դա գռեհկություն չէ: Կարող ա՞ Տարոնը մի տարում ա կուտակել էդ փողը»:
«Փաստորեն, դեռ թաղապետ եղած ժամանականերից է կուտակում»,- հակադարձեցինք: «Թաղապետ ժամանակից էլ... Ունեցել են, իրա հերն էլ ա ունեցել: Հիմա մարդիկ բիզնես են արել»,- հայտարարեց Գրիգորյանը: