Փոխարժեքներ
02 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.84 |
EUR | ⚊ | € 442.91 |
RUB | ⚊ | ₽ 4.7045 |
GBP | ⚊ | £ 512.96 |
GEL | ⚊ | ₾ 141.9 |
Ոչ թե զիջման վտանգ է, այլ արդեն խոստումը տվել են, ես դրանում կասկած չունեմ. խոսքը միջանցքի մասին է։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 1–ին, «5–րդ ալիքին» տված հարցազրույցում նշեց Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Այն, ինչ ասել է Ղարաբաղում Ալիևը, համոզված եմ՝ հենց այն է, ինչ իրենք խոսել են Աբու– Դաբիում։ Ալիևը Նիկոլ Փաշինյանից ստացել է իր բոլոր ցանկությունների կատարումը։ Նիկոլ Փաշինյանը համաձայնվում է ամեն ինչի հետ։ Սկզբից մերժում է, հետո հետ է քաշվում։Ալիևը համոզված է, որ այստեղ եւս Նիկոլ Փաշինյանը զիջելու է։ Ալիևի ինչի՞ն է պետք ամերիկացիների կողմից վերահսկվող ճանապարհ, Ալիևին պետք է ամբողջությամբ իր կողմից վերահսկվող միջանցք»,–ասաց նա։
Ինչվերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, թե մենք ոչ թե կորցրել ենք Ղարաբաղը, այլ ձեռք ենք բերել Հայաստանի Հանրապետությունը, Քոչարյանը դա համեմատեց նրա հետ, որ մարդը վթարի հետեւանքով կորցնի ոտքը, հետո ասի, ոչ թե կորցրել եմ ոտքս, այլ քաշ եմ գցել. «Նիկոլ Փաշինյանն այդ մանիպուլյատիվ բացատրությունների մեջ ուղղակի չեմպիոն է։ Ստախոսության բիոսարք է»։