Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Որ ասում են, ուրեմն ճիշտ են ասում: Որ ամանը չընգնի, ձենը կհելնի՞: Որ ասում են` ամենալավ քաղաքապետն ա, ուրեմն մի բան կա»,- Երեւանի քաղաքապետարանում Տարոն Մարգարյանի երդման արարողության ժամանակ այսպես հակադարձեց գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանը Yerkir.am-ի դիտարկմանը, թե ասում են` Տարոն Մարգարյանը վերջին 20 տարվա լավագույն քաղաքապետն է:
Գեներալ-պատգամավորը, սակայն, չի ուզում ուրանալ մյուս քաղաքապետերի վաստակը եւ կարծում է, որ ամեն քաղաքապետ իր ժամանակ լավ բան արել է: Այստեղ պատգամավորը հիշեց` Մոսկվան էլ միանգամից չի կառուցվել:
Տարոն Մարգարյանի մեջ ամեն ինչ էլ գեներալ-պատգամավորը հավանում է, բայց առանձնացնում է որպես քաղաքապետ ամենակարեւոր հատկանիշները. «Էն բարոյական բանը, մարդկանց հետ շփումը, եւ այլ, եւ այլ... Մենակ ծաղիկով, բուրմունքով չի, ամեն ինչով, որպես մարդ, երիտասարդ, ապագային նայող մարդ»:
Հարցին, թե կարո՞ղ է նշել մի լուրջ ծրագիր, որն իրականացրել է Տարոն Մարգարյանը, բացի ծաղիկ տնկելուց եւ նստարան տեղադրելուց, Մանվել Գրիգորյանը շտապեց կանչել կողքին կանգնած ավագանու` ՀՀԿ-ական անդամներից մեկին, հետո հայտարարեց. «Էնքան էլ իրա (քաղաքապետի) ծրագրերին լավ ծանոթ չեմ, բայց դե գիտեմ, որ ամեն ինչ էլ անում ա, դպրոցներ, շինարարություններ, բաներ»:
Դիտարկմանն ի պատասխան, որ տրանսպորտի չլուծված խնդիր ունենք, Գրիգորյանը հայտարարեց. «Ալամ աշխարհով տրանսպորտի խնդիր կա, աշխարհում ինչ լավ երկիր գիտես, տրանսպորտի խնդիր կա, ավելի վատ, քան Հայաստանում: Պրոպկեքը հարյուր անգամ ավելի շատ, տրանսպորտը կանգնած, կյանքը ավելի դաժան ա տրանսպորտի նկատմամբ, քան թե Հայաստանում... Մոսկվայից բռնած, Լոնդոնից, Փարիզից»:
Դիտարկմանը` դժվար թե Լոնդոնում կամ Փարիզում, օրինակ, 13 տեղանոց երթուղայինում 33 մարդ նստի, Գրիգորյանը պատասխանեց. «Բայց խի են նստում 33, որ տեղ չկա` նստում են, քաղաքապետն ի՞նչ մեղք ունի: Ես հակառակը գիտեմ` տաքսիների, մարշուտկեքի սերվիսները փակվում են, որովհետեւ աշխատանք չկա, գործ չկա, մարդ չկա: Երթուղայինները չեն աշխատում, որովհետեւ նստող չկա»: