Փոխարժեքներ
02 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.84 |
EUR | ⚊ | € 442.91 |
RUB | ⚊ | ₽ 4.7045 |
GBP | ⚊ | £ 512.96 |
GEL | ⚊ | ₾ 141.9 |
Օգոստոսի 2-ին Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը Մայր Աթոռո Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) «Բացահայտիր Հայաստանը» ծրագրին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին։
Սրբազան Հայրը, հայորդիներին փոխանցելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական օրհնությունն ու բարեմաղթանքները, կարևորեց վերջիններիս այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ էջմիածին, ինչը լավագույն հնարավորություն է ճանաչելու և բացահայտելու հայրենիքը։
Մուշեղ եպիսկոպոսը հորդորեց հայորդիներին լինել ՀԲԸՄ-ի բարի ավանդույթների շարունակողը, զորացնել իրենց հավատքը, սերն առ հայրենին ու մայր եկեղեցին, Հայաստանից ստացած տպավորություները փոխանցել իրենց հասակակիցներին ու ընկերներին, որպեսզի նրանք ևս այցելեն հայրենիք ծանոթնալու համար իրենց ազգային ու հոգևոր արժեքներին։
Վերջում Սրբազան Հայրը պատասխանեց նաև երիտասարդներին հետաքրքրող հարցերին։