Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին օրերին բողոքի ակցիաներ են կազմակերպում նաեւ ազատամարտիկները` մի շարք պահանջներ ներկայացնելով կառավարությանը:
ԱԺ-ում Yerkir.am-ը գեներալ-պատգամավոր Մանվել Գրիգորյանից փորձեց պարզել, թե ի՞նչ է պատրաստվում անել բողոքող ազատամարտիկների համար, արդյո՞ք պատրաստվում է որեւէ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ: Հարցը լսելուց հետո պատգամավորը խիստ բարկացավ եւ հարցին պատասխանելու փոխարեն, շարունակ հարցնում էր. «Աղջի'կ ջան, տարիքդ, ինչքան ա»: Նաեւ վստահեցնում էր, որ «էս երեսուն տարի ամեն ինչ էլ անում է»:
Այնուհետեւ Մանվել Գրիգորյանը հայտարարեց, որ պատրաստվում է հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ: Հարցին ի պատասխան, թե օրենսդրական այդ նախաձեռնությունն ի՞նչի մասին է լինելու, գեներալը հայտարարեց. «Եթե քեզ շատ ա հետաքրքիր…Ախր, խի պետք ա առաջինը քեզ ասեմ, եթե դեռ չի բացվել, չի դրվել քննարկման: Ես երեսուն տարի ա աջակցում եմ` բոլոր տեսակով, ինչ գիտես, մարդկային ռեսուրսներից, բոլոր տեսակի օգնություններից սկսած, բռնած երկրի նախագահի մակարդակից, բոլոր նախարարների, վարչապետի, ինչ հնարավոր ա մարդուն օգնել, ես օգնում եմ: Ես երեսուն հազար անդամ ունեմ, հինգ հազար էլ երեխա, բոլորի հարցերը լուծում եմ»:
Հարցին, թե այդ օրինագիծը գործնականում ի՞նչ կտա ազատամարտիկներին, պատգամավորը բարկացած պատասխանեց. «Հիմա պետք ա նստեմ, մանրամասն բացատրե՞մ քեզ: Եթե Աբրահամյան Հովիկի գործը քունն ա կամ պատգամավորի, քու հետ էլ կքննարկեմ»:
Նույն թեմայի վերաբերյալ մեր հարցերը վերջնականապես հունից հանեցին Մանվել Գրիգորյանին: «Ընդամենը ուզում եմ հասկանալ` տարիքդ ինչքա՞ն ա: Շատ վատ ա, որ դու էս երկրից բան չես հասկանում, դու մինչեւ հիմա չգիտես ազատամարտիկն ինչ ա, դու անձամբ, աղջի'կ ջան, չգիտես»,- բորբոքված հայտարարեց գեներալ-պատգամավորն ու հեռացավ` այդպես էլ չասելով, թե ինչ է իրենից ներկայացնելու իր օրենսդրական նախաձեռնությունը: