Փոխարժեքներ
02 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.84 |
EUR | ⚊ | € 442.91 |
RUB | ⚊ | ₽ 4.7045 |
GBP | ⚊ | £ 512.96 |
GEL | ⚊ | ₾ 141.9 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ներքին պայմանավորվածություն ունեն, որ Խաչատուրյանն ակտիվ մասնակցություն ունենա խորհրդարանական ընտրությունների ընթացքին: Կարելի է ասել՝ Խաչատուրյանը անձամբ Փաշինյանից «հրահանգ» է ստացել դուրս գալ «մարդկանց մեջ», ջերմ շփումներ ունենալ, խոստանալ նրանց, որ տարբեր հարցերի արագ լուծում կտրվի, ու դրա մասին զեկուցել Փաշինյանին:
Խաչատուրյանն արդեն սկսել է հանդիպում-զրույցներ ունենալ ՀՀ քաղաքացիների հետ՝ հասկանալու հասարակական տրամադրությունները և իշխանությունների նկատմամբ վերաբերմունքը՝ այդ ամենը ներկայացնելու Փաշինյանին։
Եվ քանի որ նախագահը այն անձն է, որը դեռևս ինչ-որ չափով կարող է մարդկանց հետ լեզու գտնել, վերջնականապես վարկաբեկված չէ, նրան «գործուղել են» մարզեր:
Իշխանությունները փոխանցում են, որ առաջիկայում նմանատիպ հանդիպումները շարունակվելու են տարբեր մարզերում, ու չի բացառվում՝ նաև Երևանի տարբեր վարչական շրջաններում»։