կարևոր
1864 դիտում, 2 ժամ առաջ - 2025-08-02 15:59
Հասարակություն

Եղբայրները «Զվարթնոց» օդանավակայանում փորձել են մարդ առևшնգել

Եղբայրները «Զվարթնոց» օդանավակայանում փորձել են մարդ առևшնգել

Shamshyan.com-ի տեղեկություններով հուլիսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Զվարթնոց օդանավակայանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ օդանավակայանի տարածքում քաղաքացու են առևանգել։

Ոստիկանության ծառայողներին Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Գևորգ Հ․-ն և հայտնել, որ 2024թ. դեկտեմբեր ամսին մեկնել է ՌԴ Յակուտիայի հանրապետություն, որտեղ աշխատանքի է անցել ՌԴ քաղաքացի 43-ամյա Արմեն Հ․-ին պատկանող ավտոլվացման կետում։ Հուլիսի 18-ին վերադարձել է Հայաստան և «Զվարթնոց» օդանավակայանի 1-ին հարկի ավտոկայանատեղիում Արմեն Հ․-ն և նրա եղբայրը 34-ամյա Ալիկ Հ․-ն մոտենալով իրեն, բռնել են իր ձեռքերը և իր կամքին հակառակ նստեցրել են «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան և ավտոմեքենայի մեջ հարվածել են իրեն և իր կամքին հակառակ ցանկացել են հետ ճանապարհել Ռուսաստան, բացի այդ վերցրել են իր ձեռքի պայուսակը, որի մեջ եղել է իր անձնագիրը և իր իրերը։

Նույն օրը Արմեն Հ․-ն և Ալիկ Հ․-ն «Զվարթնոց» օդանավակայանի տարածքից ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Զվարթնոցի բաժին, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։