Փոխարժեքներ
02 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.84 |
EUR | ⚊ | € 442.91 |
RUB | ⚊ | ₽ 4.7045 |
GBP | ⚊ | £ 512.96 |
GEL | ⚊ | ₾ 141.9 |
Իսկապես Անդրկովկասում սկսել է նկատվել տարբեր բլոկների զինված ուժերի աննախադեպ բարձր ակտիվություն։ Կասպից ծովում ավարտվել են CASAREX 2025 ռուս-իրանական զորավարժությունները։ Իսկ այդ ընթացքում Թուրքիայում եւ Վրաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի Agile Spirit 2025 զորավարժությունները, որոնք կավարտվեն օգոստոսի 6-ին։ Զորավարժություններն անցկացվում են ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից Իրանի հասցեին նոր հարվածներով սպառնալիքների խորապատկերին, սիկ Հայաստանում եւ Ադրբեջանում սկսել են նկատելիորեն նկատվել հակառուսական տրամադրություններ: Տեղեկություններ են հայտնվում նաեւ Ռուսաստանի սահմանների մոտ Խաչմազի շրջանում Թուրքիայի եւ ՆԱՏՕ-ի ռազմաբազաների տեղակայման հնարավորությունների մասին: Իրականացվել է նաեւ տեղեկատվական լցոնումներ Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջեւանին եւ Թուրքիային կապող, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքն» իր վերահսկողության տակ տեղափոխելու ԱՄՆ ցանկության մասին։ Այս կապակցությամբ հայկական ԶԼՄ-ները հայտնում են՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քուինը սկսել է ակտիվ խորհրդակցություններ անցկացնել տեղի իշխանությունների հետ Արաքսի հովտում հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ:
Հիշեցնենք նաեւ՝ 2025 թ-ի հունվարի 1-ից ռուս սահմանապահները հեռացել են հայ-իրանական սահմանից։ Չի բացառվում նաեւ Հայաստանի հայտարարությունը ՀԱՊԿ-ից դուրս գալու եւ Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազան դուրս բերելու մասին։ Այլ կերպ ասած` տարածաշրջանում տեսանելի է Արեւմուտքի բացահայտ նպատակային բնույթի հակառուսական գործողություններ` նպատակ ունենալով ուժեղացնել իր ռազմական եւ քաղաքական ներկայությունը Կասպից ծովում եւ Սեւծովյան տարածաշրջանում`ելնելով ենթադրյալ աշխարհաքաղաքական փոփոխությունների հեռանկարներին։ Ընդ որում՝ օբյեկտիվորեն Բաքուն եւ Երեւանը սկսել են միասին գործել այդ ուղղությամբ, թեեւ հրապարակայնորեն հայտարարում են դիվանագիտության եւ երկխոսության շրջանակներում խաղաղության ձգտման մասին։ Բայց շատ փորձագետների գնահատմամբ` տարածաշրջանում սկսում է կառուցվել ոչ միայն նոր լոգիստիկ սխեմա, այլ նորից գծվում է նրա քարտեզը` ԱՄՆ-ի ակտիվ մասնակցությամբ քաղաքական լոյալության եւ խորհրդանշական կապիտալի ինչ-որ գործարքների տարբերակում։ Այսպես, մայիսին Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը հայտարարել էր՝ Երեւանն ու Բաքուն կարող են մասնակից դառնալ Աբրահամյան համաձայնագրերին, այսինքն՝ այն կառույցի մի մասը, որը հակամարտությունները վերածում է շուկայի, իսկ հրադադարը` առեւտրային հարթակների, իսկ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը խոսել էր Հայաստանի եւ Իրանի միջեւ սահմանի մի հատվածի վարձակալության պայմանագիր կնքելու ԱՄՆ պատրաստակամության մասին`կրկին աշխարհաքաղաքական պրոյեկցիայով դեպի Մերձավոր Արեւելք, որտեղ ԱՄՆ-ն հանդես է գալիս որպես «անվտանգության գլխավոր ճարտարապետ»:
Հենց այս համատեքստում է Անդրկովկասը դուրս բերվում հարեւան տարածաշրջան։ Եվ պատահական չէ, որ, ըստ երեւույթին, ալիեւը սկսել է շնորհակալություն հայտնել Թրամփին «Հայաստանի հետ վեճն ավարտելու ձգտման համար»։ Բայց, մեծ հաշվով, Անդրկովկասի վերաբաշխումը դեռ նոր է սկսվում, դա Եվրոպան եւ Ասիան միացնող երթուղիների հանգույց է`շրջանցելով Ռուսաստանն ու Իրանը։ Այնպես որ, առջեւում մեծ իրադարձություններ են։
Ստանիսլավ Տարասով
Աղբյուրը՝ iarex.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի