|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Հնդկաստանի վրա Պակիստանից ցանկացած նոր ահաբեկչական հարձակմանը վճռական պատասխան կտրվի՝ օգտագործելով «BrahMos» թևավոր հրթիռները, որոնք արտադրվում են ռուս-հնդկական համատեղ ձեռնարկության կողմից, հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։
«Այժմ BrahMos հրթիռները կարտադրվեն Լաքնաուում: Եթե Պակիստանը կրկին մեղք գործի, Ուտար Պրադեշում արտադրված հրթիռները կոչնչացնեն ահաբեկիչներին», -ասել է Մոդին՝ ելույթ ունենալով Վարանասիում։
Նա ընդգծել է, որ Պակիստանում BrahMos-ի մասին միայն հիշատակումը մարդկանց գիշերը արթուն է պահում: Ուտար Պրադեշից արձակված հրթիռները կհարվածեն ահաբեկիչներին նոր հարձակման դեպքում:
Հնդկաստանի վարչապետը նաև նշել է, որ համաշխարհային հանրությունն արդեն տեսել է հնդկական պաշտպանական համակարգերի արդյունավետությունը «Սինդուր» գործողության ընթացքում՝ ընդգծելով հակաօդային պաշտպանության համակարգերը, հրթիռները և անօդաչու թռչող սարքերը որպես Հնդկաստանի ինքնաբավության ուղղությամբ ուժի ապացույց։