կարևոր
691 դիտում, 2 ժամ առաջ - 2025-08-02 15:31
Աշխարհ

Մերձավոր Արեւելքում դիմակայության նոր առանցք՝ Իսրայել vs Թուրքիա

Մերձավոր Արեւելքում դիմակայության նոր առանցք՝ Իսրայել vs Թուրքիա
Մերձավոր Արեւելքում բոլոր հակամարտությունները «հանգուցալուծել», հավանաբար, երբեք եւ ոչ մեկի մոտ չի ստացվի։ Թվում է, թե Նեթանյահուն գերազանցել եւ հաղթել է իր բոլոր գլխավոր հակառակորդներին՝ Գազայի ՀԱՄԱՍ-ից եւ Լիբանանի «Հըզբոլլահից» մինչեւ ասադական Սիրիա եւ Իրան։ Բայց պարզվում է՝ նա ցանում է վիշապի ատամներ, որոնցից աճում են վրիժառուների սերունդները, որոնք արդեն սովորել են դառը փորձից եւ անխուսափելիորեն պատրաստում են իրենց ռեւանշը։ Միեւնույն ժամանակ հորիզոնում հայտնվում են էլ ավելի ահեղ հակառակորդներ, առաջին հերթին՝ Թուրքիան, որի ռազմական հզորությունը զգալիորեն գերազանցում է բոլոր այն ուժերին, որոնց մինչ այժմ բախվել է Իսրայելը։

Աչքի առաջ, օրինակ, փլուզվում է, սըտ նրա հեղինակների, կարծես թե կազմակերպված, թղթի վրա Սիրիայում բուֆերային դրուզական պետություն ստեղծելու իսրայելական սխեման, որը դուրս է գալիս անապատային «Դավթի միջանցքով» դեպի Եփրատի հետեւում գտնվող նմանատիպ քրդական կազմավորում։ Սիրիայի Էս-Սուվեյդա նահանգում Իսրայելի կողմից դրուզյան հուզումների հրահրմանն ի պատասխան թուրքական խիստ դեմարշից հետո Նեթանյահուն զգալիորեն նահանջում է։ Դրուզներին, ինչպես եւ քրդերին, հավանաբար, վիճակված է արդեն լքված աֆղանցիների եւ նույն «բաժնին» մոտեցող ուկրաինացիների ճակատագիրը։

Իսրայելի եւ Թուրքիայի հարբերությունները վերջին տարիներին նկատելիորեն վատացել են Գազայի հատվածի ոչնչացման եւ այնտեղ բնակվող տասնյակ հազարավոր պաղեստինցիների սպանության լույսի ներքո: Թուրքիայի նախագահը խստորեն դատապարտել է այդ գործողությունները եւ սառեցրել Իսրայելի հետ բոլոր հարաբերությունները։ Սակայն Էրդողանի դժգոհությունը հիմնականում բանավոր բնույթ էր կրում։ Ընդ որում, Իսրայելի կարեւոր ռազմավարական գործընկերը մնում է Ադրբեջանը, որն ընդհանրապես առանց «սուլթանի» թույլտվության չի համարձակվում ծպտուն հանել։  Այնտեղից առաջինը Բաքու-Ջեյհան նավթամուղով կանոնավոր կերպով մատակարարվում էին նավթի հիմնական մատակարարումները եւ այլ ռեսուրսներ։ Ի պատասխան՝ ժամանակակից զենքի լուրջ ծավալների։ Զարգացել են նաեւ համագործակցության այլ ոլորտներ։ Ադրբեջանական SOCAR ընկերությունը գնել է, օրինակ, Իսրայելի խոշորագույն գազային հանքավայրի բաժնետոմսերի 10 տոկոսը եւ շահել Իսրայելի ափերի մոտ I գոտում գազի հետախուզման մրցույթըԻսրայելն իր հերթին լրջորեն ներդրումներ է կատարում Ադրբեջանի տնտեսության մեջ եւ նրա համար ստեղծում արբանյակներ։

Ակնհայտ է՝ Նեթանյահուն ռազմավարական սխալ հաշվարկ է թույլ տվել, երբ համարել է, որ այդպես էլ ամեն ինչ կմնա, իսկ Անկարան ստիպված կլինի համաձայնել իր հետ Սիրիան ազդեցության երկու ոլորտների բաժանելու հետ։ Մինչդեռ Էրդողանն ակնհայտորեն չի պատրաստվում գնալ դրան։ Եթե Գազայի վերաբերյալ հակաիսրայելական հռետորաբանությամբ նա մինչ այժմ հիմնականում միավորներ էր հավաքում իսլամական աշխարհում, ապա Սիրիան՝ իր դրածո աշ շարաայի գլխավորությամբ, Թուրքիայի նախագահը միանգամայն միանշանակ համարում է լիակատար սեփական ժառանգություն։

Վաշինգտոնի Մերձավոր Արեւելքի ուսումնասիրության ինստիտուտի հետազոտողները կարծում են՝ ընդհանուր առմամբ «Իսրայելի ռազմական հաստատակամությունը թաքնված օգուտներ է բերում Էրդողանին»: Նա ամրապնդեց իր դիվանագիտական դիրքերը՝ իրեն դրսեւորելով որպես միջնորդ եւ «ՆԱՏՕ-ում կայունացնող գործոն»։ Իրանի եւ նրա դաշնակիցների պարտության արդյունքում տարածաշրջանում զգալիորեն աճել է Թուրքիայի տարածաշրջանային դերը։ Էրդողանը նաեւ օգտագործել է Իսրայելի գործողությունների հետեւանքով այստեղ տեղի ունեցած վերջին իրադարձությունները՝ «սեփական հասարակության ուշադրությունը երկրում գնաճային ճգնաժամից եւ ընդդիմության նկատմամբ շարունակվող բռնաճնշումներից շեղելու համար»:

Իր երկրի ամբողջկանության պահպանման գործում ռազմական օգնություն ցուցաբերելու Սիրիայի առաջնորդի կոչին Էրդողանն արդեն պատասխանել է համաձայնությամբ: Ավելի հեռուն գնաց Թուրքիայի արտաքին գործերի նախարարը՝ նախկինում նրա հետախուզւոթյան ղեկավար Հաքան Ֆիդանը, որին համարում են գործող նախագահի ժառանգորդը։ Նա ցուցադրաբար այցելել է թուրքական սպառազինության ցուցահանդես, որտեղ բավական ռազմատենչ հայտարարություններ է արել։ աՆ, մասնավորապես, հայտարարել է. «Եթե դուք բռնություն գործադրեք Սիրիան բաժանելու եւ ապակայունացնելու համար, մենք դա կընկալենք որպես ուղիղ սպառնալիք մեր ազգային անվտանգությանը եւ կմիջամտենք»: Այս ուղերձի հասցեատերը բոլորի համար ակնհայտ էր, ինչպես նաեւ նրա ոչ թե բանավոր, այլ միանգամայն իրագործելի բնույթը։

Եթե գնահատենք երկու կողմերի ներուժը, ապա ռազմաօդային ուժերի, հրթիռային սպառազինության, ՀՕՊ/ՀՀՊ համակարգերի եւ կիբերզորքերի մասով ՑԱԽԱԼ-ը տեխնոլոգիապես, այնուամենայնիվ, առաջ է անցել թուրքական բանակից։ Այնոամենայնիվ, դրա ցամաքային բաղադրիչն ավելի հզոր է եւ ոչ միայն թվային, այլեւ համապատասխան մարտական միջոցնեով: Ամեն ինչ չէ, որ որոշվում է օդից, առանց ցամաքային գործողության Իսրայելը «Դավթի միջանցք» չի կառուցի։ Իսկ ուժերի ներկայիս հարաբերակցությամբ նա ակնհայտորեն չի գնա դրան։ Իսկ ռազմաօդային ուժերի ոլորտում Անկարան վերջին ժամանակներս գնում է քայլերի, որոնք կոչված են կրճատելու Իսրայելից հետ մնալը։ Օրինակ, արդեն հույս չունենալով առաջ տանել ԱՄՆ-ի հետ ամենաժամանակակից F-35 ինքնաթիռների գնման մասին համաձայնագիրը, թուրքիան գնաց Գերմանիայի հետ 40 Eurofighter Typhoon 4++սերնդի կործանիչների մատակարարման մասին պայմանագրի կնքման։

Համարվում է՝ այդ ինքնաթիռները զիջում են ամերիկյան f-35-ին, բայց փոխարենը գերազանցում են f-16-ին, որոնք դեռեւս կազմում են իսրայելական ավիացիոն պարկի հիմքը: Իրանի վերջին ռմբակոծությունների ժամանակ գերիշխող դերը հենց նրանց էր պատկանում, իսկ F-35-ներ հիմնականում ծածկում էին դրանք ։

Թուրքիայի ֆինանսների պակասը, որը Իսրայելը տեսականորեն կարող էր օգտագործել նրա վրա ճնշում գործադրելու համար, Անկարան լրացնում է Սիրիայի հարցով «փողով լողացող» գազային «հսկա» Քաթարի հետ սերտ համագործակցությամբ։ Իսրայելական ինստիտուտի տնօրեն Միսգավ Մեիր Բեն Շաբբաթը գրում է․ «Իրանի գլխավորած «Դիմադրության առանցքի» փլուզումից հետո «Քաթարն ու Թուրքիան լցնում են առաջացած վակուումը։  Նրանք երկուսն էլ ունեն ընդհանուր տարածաշրջանային եւ գլոբալ հավակնություններ, ինչպես նաեւ ռեսուրսներ նրանց աջակցելու համար: Նրանք խաղում են բոլոր կողմերից՝ օգուտ քաղելով միջնորդի իրենց դերից»։ Քաթարն, օրինակ, իր վրա է վերցրել Սիրիայի պետական հատվածում աշխատավարձերի վճարումը՝ հայտարարելով Սիրիայի էներգետիկայի ոլորտում 7 մլրդ դոլարի ներդրման մասին։

Արդյունքում էս-Սուվեյդայում բախումները մի կերպ դադարեցին «իրենք իրենց», իսկ դրուզները քարացան իրենց անորոշ ապագայի տագնապալի սպասումով։

Միաժամանակ հաղորագրություններ են ստացվել այն մասին, որ Բաքվում թուրքական միջնորդությամբ ընթանում է սիրիա-իսրայելական բանակցությունների ինտենսիվ գործընթաց՝ երկու երկրների միջեւ հարաբերությունների ամբողջական շրջանակի շուրջ՝ ներառյալ ոչ միայն Էս-Սուվեյդայի խնդիրը, այլեւ ՑԱԽԱԼ-ի ներխուժումը Գոլանի բարձունքների սիրիական հատված։ Ավելին, դրանց մասնակցել է նաեւ ինքը՝ Սիրիայի ղեկավար ալ-շարաան, մինչդեռ իսրայելական կողմից ներկա են եղել միայն միջին օղակի պաշտոնյաներ։ Հաղորդվում է՝ կողմերը մոտ են եղել համաձայնագրին: Էրդողանն ու ալիեւն արդեն փորձել են համընդհանուր ճանաչում ունեցող խաղաղապահների հագուստը, իսկ գուցե մտածել են նաեւ Խաղաղության Նոբելյան մրցանակի մասի՞ն։ Ո՞վ կտա նրանց, րեբ այս մրցանակի համար կա այնպիսի արժանի թեկնածու, ինչպիսին Դոնալդ Թրամփն է։ Գործընթացին միջամտել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան, ծագումով թուրք միլիարդատեր եւ Սպիտակ տան ղեկավարի անձնական ընկեր Թոմաս Բարաքը, ով պնդել է՝ հարաբերությունների կարգավորման շուրջ սիրիա-իսրայելական բանակցւթյունների եզրափակիչ փուլը տեղափոխվի Ժնեւ եւ տեղի ունենա արդեն Միացյալ Նահանգների միջնորդությամբ: Այս աշխարհում ցանկացած վսեմ փառք, Բարաքի համեստ կարծիքով, պետք է պատկանի միայն նրանց եւ ոչ ոքի։ 

 Հաղորդվում է՝ բանակցությունները կանցկացնեն Իսրայելի ռազմավարական գործերի նախարարն ու Սիրիայի արտաքին գործերի նախարարը՝ Սիրիայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցչի եւ Անկարայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքի զգոն հայացքի ներքո: Ի դեպ, վերջինս, ով նույնիսկ որոշ ժամանակ անցկացրել է կալանքի տակ 2021 թ-ին Թրամփի հետ կապերի եւ որոշ աննկատ արարքների պատճառով, բառացիորեն աչքի առաջ դարձել է Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի ամենակարեւոր դեմքը՝ հետ մղելով նախագահի մյուս բոլոր խորհրդականներին եւ օգնականներին։

Իրադարձությունների նման շրջադարձը խոսում է այն մասին, որ ոչ միայն Իսրայելը, այլեւ Թուրքիան ունի հնարավորությունների եւ նշանակության բնական սահման, երբ դրանք չափազանց լայն են ճոճվումԵթե Սիրիայում իր ռազմավարական խնդիրները լուծելու համար նա դեռ բավականաչափ ռեսուրսներ ունի, թեեւ հայտնի չէ արդյո՞ք երկար ժամանակով, ապա այլ վայրերում եւս Անկարան կարող է բախվել այն բանի հետ, որ ամեն ինչ չէ, որ կընթանա իր պլաններով։ Հատկապես այնտեղ, որտեղ նա առճակատման մեջ կմտնի Իսրայելից ավելի հզոր տարածաշրջանային եւ համաշխարհային խաղացողների հետ։

 

Դմիտրի Մինին

Աղբյուրը՝ fondsk.ru-ի

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի