կարևոր
1162 դիտում, 4 ժամ առաջ - 2025-08-02 11:52
Հասարակություն

Ոչ մի լիարժեք գործող սպանդանոց Շիրակի մարզում չկա․ ահազանգում է պատգամավորը

Ոչ մի լիարժեք գործող սպանդանոց Շիրակի  մարզում չկա․ ահազանգում է պատգամավորը

ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը ահազանգում է․

«Ոչ մի լիարժեք գործող սպանդանոց Շիրակի մարզում չկա։ Քանդված, փակված, թղթային առումով գրանցված բայց տեխնիկապես անգործուն սպանդանոցներով չի կարող լուծվել գյուղացու խնդիրը։

Ֆերմերին ասում եք՝ անօրինական մորթ մի արեք, բայց պետությունն ինքն է օրենք խախտում՝ մատչելի լուծում չառաջարկելով։

Սա պարզապես վատ կառավարման, իսկ երբեմն՝ ծանր անտարբերության արդյունք է, երբ գյուղացիներից պահանջվում է անհնարինը՝ սպառնալով տուգանքներով կամ խոչընդոտներով»։