|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Այսօր անցկացվում է Երկրապահ կամավորականների միության 10-րդ համագումարը: ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը իր ելույթում նշեց, որ մենք երկրապահ ենք ազգովի, երկրապահպանությունը մեր ազգի ողնաշարն է:
«Երկրապահ նշանակում է երկիրը պահել եւ շենացնել: Երկրապահը պետք է տարբերվի մյուսներից: Նոր սերնդի ճիշտ դաստիարակությունը երկրապահի գործն է: Այսօր էնքան բան ունենք, որ սաղ աշխարհով ուզում են, բայց տվող չկա, եւ ոչ էլ պատրաստ ենք տալու: Մենք պահպանելու ենք անկախ Արցախը, դա մեր նախնիների պատգամն է»,- ասաց ԵԿՄ նախագահը:
Դիմելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` նա ասաց, որ իրենք հավատում եւ վստահում են նախագահին, վստահ են, որ նախագահը ջանք չի խնայում` հզոր ու խաղաղ Հայաստան կառուցելու համար: