կարևոր
1021 դիտում, 2 ժամ առաջ - 2025-08-02 18:03
Աշխարհ

Ռազմականացման շքերթ. թուրքական և նորվեգական ընկերությունները համատեղ կարտադրեն զինամթերք

Ռազմականացման շքերթ. թուրքական և նորվեգական ընկերությունները համատեղ կարտադրեն զինամթերք
Նախորդ հրապարակումներում  խոսել ենք այսպես կոչված «անվտանգության եվրոպական ճարտարապետության» մեջ թուրքական ռազմարդյունաբերական համալիրի դերի եւ տեղի ուժեղացման մասին, որը հստակ հակառուսական բաղադրիչ ունի ՆԱՏՕ-ի հայացքի ներքո։  Եվ ահա մի նոր օրինակ. Strategic Culture պարբերականը գրում է․ Հյուսիսային Եվրոպայի երկրների պաշտպանական համագործակցության կազմակերպությունը (NORDEFCO) Դանիայի, Ֆինլանդիայի, Իսլանդիայի, Նորվեգիայի եւ Շվեդիայի կազմում նոր քայլեր է ձեռնարկում «ազգային պաշտպանական ներուժի ամրապնդման» ուղղությամբ:

Համապատասխան ծրագրի շրջանակներում Դանիական Էլինգի գործարանում կկառուցվի պայթուցիկ նյութերի լցոնման գործարան, առաջին հերթին 155 մմ հրետանային արկերի համարԱյս հաստատությունում կարտադրվեն ինչպես սովորական, այնպես էլ վերջին ֆուգասային նյութեր, ինչպիսիք են տրոտիլը, IMX-101-ը եւ IMX-104-ը: Հաղորդվում է՝ ձեռնարկությունը կաշխատի «ավտոմատացման բարձր աստիճանով» եւ զինամթերքի արտադրության մեջ կօգտագործի առաջադեմ տեխնոլոգիաներ:Ձեռնարկության «աշխատանքի սկզբունքը» մարդկային աշխատանքի նվազագույն օգտագործումն է եւ ավտոմատացման բարձր աստիճանը: «Առաջադեմ տեխնոլոգիաների» անհրաժեշտության հիմնական շարժիչ ուժը ռազմական աջկցության եւ Ուկրաինային զինամթերքի մատակարարման աճող պահանջարկն է։

Էլլինգի գործարանում սեփական զինամթերքի արտադրությունը վերակենդանացնելու համար Դանիայի կառավարությունը համագործակցության համաձայնագիր է կնքել նորվեգական Nammo (Nordic Ammunition Company) պաշտպանական ընկերության հետ, որն իր հերթին արտադրական գործընթացների կառավարման պայմանագիր է կնքել թուրքական Repkon պաշտպանական ընկերության հետ։Համաձայնագրի համաձայն՝ ձեռնարկությունը, որը կոչված է լրացնել զինամթերքը, կկառուցվի հենց Repkon ընկերության կողմից։

Թեեւ Repkon ընկերությունը այնքան հայտնի չէ, որքան Baykar-ը, այնուամենայնիվ, վերջերս զինամթերքի արտադրույան գծեր ստեղծելու պայմանագրեր է կնքել այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Գերմանիան, Իսպանիան, Ուկրաինան, Պակիստանը եւ Ադրբեջանը: Repkon-ը առաջատար ընկերություններից մեկն է, հատկապես պայթուցիկ նյութերի ոլորտում, որը վերջերս ձեռք է բերել Bowas ընկերությունը, որը գործում է Ավստրիայում, Իտալիայում եւ Շվեյցարիայում: Bowas-ը նաեւ առաջատար ընկերություններից մեկն է մետաղների բարձր ճշգրտության ճնշման մշակման տեխնոլոգիայի ոլորտում: Բացի պաշտպանությունից, այն աշխատում է ավտոմոբիլային, օդատիեզերական եւ նավթային ոլորտներում։

Չնայած երկարամյա գործունեությանը եւ միջազգային լուրջ ներդրումներին (հատկապես օվկիանոսից այն կողմ՝ որպես «մասնավոր ընկերոթւյուն»), Repkon ընկերությունն այդքան էլ հաճախ ուշադրության կենտրոնում չի հայտնվել, գրում է թուրք լրագրող Էրկին Օնկանը։ Չնայած իր համեմատաբար փոքր համբավին, Repkon-ը աշխարհի այն սակավաթիվ ընկերություններից մեկն է, որն ունակ է կառավարել ամբողջ գործընթացը՝ մետաղական մասերի արտադրությունից մինչեւ պայթուցիկ նյութեր եւ դրանց լցոնում:

2024 թ-ին, հայտնի իրադարձությունների հետեւանքով 155 մմ հրետանային արկերի համաշխարհային պահանջարկի կտրուկ աճի ֆոնին, Պենտագոնը որոշում կայացրեց Տեխասում նոր արտադրական գիծ կառուցելու մասին՝ րդա համար պայմանագիր կնքելով հենց Repkon-ի հետ։  Ակնկալվում է՝ Repkon USA-ի դուստր ձեռնարկությունը կբավարարի 155 մմ հրետանային արկերի ԱՄՆ պահանջարկի 30% - ը: Բացի այդ, տեղեկություններ են հայտնվել Կենտուկիում նույն ընկերության կողմից տրոտիլի արտադրության գործարանի առաջիկա շինարարության մասին՝ 435 միլիոն դոլար ներդրմամբ։

Այլ կերպ ասած, ամբողջ աշխարհում ԱՄՆ ռազմական գործողություններում օգտագործվող զինամթերքի զգալի մասը, հատկապես Ուկրաինա մատակարարելիս, արտադրվում է թուրքական Repkon ընկերության կողմից: «Закружившаяся» с турками норвежско-финская оборонная и аэрокосмическая компания Nammo была образована в 1998 году в результате слияния норвежской Raufoss, финской Patria и шведской Celsius AB, производящей боеприпасы. 50 % акций компании принадлежат Министерству торговли, промышленности и рыболовства Норвегии, а оставшиеся 50 % – компании Patria, на 50,1% принадлежащей финскому государству.

Թուրքերի հետ «ոլորահյուսված» նորվեգա-ֆիննական պաշտպանական եւ օդատիեզերական Nammo ընկերությունը ստեղծվել է 1998 թ-ին նորվեգական Raufoss, ֆիննական Patria եւ շվեդական Celsius AB-ի՝ զինամթերք արտադրող միաձուլման արդյունքում։  Ընկերության բաժնետոմսերի 50%-ը պատկանում է Նորվեգիայի առեւտրի, արդյունաբերության եւ ձկնորսության նախարարությնը, իսկ մնացած 50%-ը՝ Patria ընկերությանը, որը 50,1% - ով պատկանում է ֆիննական պետությանը:

Բալթյան եւ Հյուսիսային Եվրոպայի երկրներում տեղակայված այս բազմազգ ընկերությունն արտադրում է փոքր, միջին եւ խոշոր տրամաչափի զինամթերք, հրթիռային շարժիչներ, զենքի շարժական համակարգեր, տրամադրում է ապառազմականացման ծառայություններ եւ զինամթերքի ոչնչացման շարժկան միջոցներ: Nammo-ի գլխավոր տնօրեն Մորթեն Բրանդտցեգը հրապարակավ քննադատել է եվրոպացի քաղաքական գործիչներին «խաղաղ մտածելակերպի պահպանման» համար՝ ավելի բացահայտ հանդես գալով պատերազմի պատրաստակամության օգտին եւ կոչ անելով ընդունել ռազմական նշանակության արտադրանքի արտդրության մասին ԱՄՆ օրենքի եվրոպական տարբերակը, որն իշխանություններին իրավունք է տալիս որոշել պաշտպանական պայմանագրերի առաջնահերթությունը. ԱՄՆ-ում դա հնարավոր է իրավաբանորեն, բայց Եվրոպայում չի կարգավորվում»:

2008 թ-ին «Ձուլած կապար» գործողության ընթացքում բացահայտվեցին Nammo լայն կապերը իսրայելական զինվորականների հետ։ Գազայում 1133 մարդու կյանք խլած, ավելի քան 4000 մարդու վիրավորած եւ տասնյակ հազարավոր մարդկանց տեղահանած հարձակումների ժամանակ պարզվեց՝ Արիզոնայում գտնվող Nammo դուստր ձեռնարկություն Nammo Talley իսրայելական զինվորականներին վաճառել է 28000 M72 LAW թեթեւ հակատանկային զենք։ Գործարքը, որը ներառում էր պահեստամասեր եւ ուսումնական հրթիռներ, արժեցել է 600 միլիոն նորվեգական կրոն։

Nammo-ի արտադրած զինամթերքը հաճախ է հայտնվում Գազայի վրա ՑԱԽԱԼ-ի հարձակումների մասին հաղորդագրություններում։  Ընկերությունը փորձում է խուսափել մեղադրանքներից պարզ ձեւով. «Մենք չենք վաճառել, այլ նրանք, ում վաճառել ենք»: Չնայած Nammo-ն մասամբ պատկանում է Օսլոյի կառավարությանը, յան գործում է բազմաթիվ դուստր ձեռնարկությունների միջոցով, որոնք ընկնում են տարբեր երկրների իրավասության ներքո: Զենքի վաճառքի բազմաստիճան ուղին վերաբերում է նաեւ ընկերության հարաբերւթյուններին ոչ միայն Իսրայելի, այլեւ ՆԱՏՕ-ի հետ: Չնայած Nammo-ն պաշտոնական կապեր չունի դաշինքի հետ, նրա արտադրանքը արտադրվում է իր ստանդարտներով, ինչը ուղղակիորեն կապված է Ուկրաինայում ընկերության ակտիվ դերի հետ: Անցյալ տարի Նորվեգիայի կառավրությունը հավանություն տվեց տեխնոլոգիաների փոխանցմանը, որը Nammo-ին թույլ է տալիս Ուկրաինայում արտադրել ՆԱՏՕ-ի ստանդարտի 155 մմ հաուբիցային զինամթերք: Ի շարունակություն այս համաձայնագրի՝ 2025 թ-ի մարտին առաջին անգամ գրանցվել է Ուկրաինյում արտադրված զինամթերք՝ օգտագործելով ՆԱՏՕ-ի համարանիշները։

Վերջին ամիսներին եվրոպացի պաշտոնյաները մի շարք ուշագրավ հայտարարություններ են արել Եվրոպական պաշտպանությունում Թուրքիայի հնարավոր դերի մասին: ՆԱՏՕ-ի գլխվոր քարտուղար Մարկ Ռյուտեն ընդգծել է մերձավորարեւելյան երկրի հետ խորը համագործակցության կարեւորությունը: Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կոչ է արել Անկարային «ստանձնել Ուկրաինայի խաղաղության եւ տարածաշրջանային կայունության համար համատեղ պատասխանատվության ամենաբարձր մակարդակը»՝ հավելելով. «Մենք պատրաստ ենք պաշտպանական համագործակցության»: Financial Times-ը գրում է․ «թուրքական պաշտպանական արդյունաբերությունը «կարող է դառնալ կենտրոնական խաղացող եվրոպական պաշտպանության ոլորտում»: Էստոնիայի արտաքին գործերի նախարարն Անթալիայում ՆԱՏՕ-ի հանդիպման ժամանակ Թուրքիային անվանել է «եվրոպական անվտանգության ապահովման վճռական գործընկեր»: Այս եւ նմանատիպ հայտարությունները, որոնք ընդգծում են Թուրքիայի դերը եվրոպական պաշտպանությունում, դատարկ տեղում չեն հայտնվում։ ԱՄՆ եւ Եվրոպան լուրջ դժվարություններ ունեն Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցում, այնպես որ դրանց կարիքը հիմա ավելի սուր է, քան երբեւէ։

Թրամփի վարչակազմի անկայուն դիրքորոշումն Ուկրաինայի հարցում եվրոպացի քաղաքական գործիչներին ստիպում է պաշտպանության այլընտրանքային տարբերակներ փնտրել, ինչը մեծացնում է Թուրքիայի նշանակությունը: Հակառուսական հիստերիա հրահրելով՝ եվրոպական առաջնորդներն իրենց բանակներն ու քաղաքացիներին պատրաստում են «երկար սպասված մեծ պատերազմի»։

Այնպիսի հրատապ խնդիրների համատեքստում, ինչպիսիք են զինամթերքի մատակարարումն ու արտադրությունը, որոնք դիտարկվում են որպես առաջնահերթություն Ռուսաստանի դեմ պայքարում, Repkon-ի ընտրությունը պայմանավորված է ոչ միայն ընկերության ձեռք բերած փորձով եւ բազմամյա փորձով, այլեւ Թուրքիայի եւ ընդհանրապես թուրքական ընկերությունների աճող դերով: Թեեւ Թուրքիան հավատարիմ է ռուս-ուկրաինական հակամարտության հավասարակռության քաղաքականությանը՝ դիվանագիտական առումով միջնորդական դեր ստանձնելով, որ թուրքական շատ ընկերություններ, հատկապես Baykar, ձգտում են նշանակալի դիրքեր զբաղեցնել ինչպես զինված հակամարտության, այնպես էլ Ուկրաինայի հետպատերազմյան սպասվող «վերականգնման» գործընթացում։

Թուրքիայի տեղը նոր ռազմական պատրաստություններում, որոնք քողարկվում են «անվտանգության եվրոպական ճարտարապետության» իդիոմական անվան տակ, ամրապնդվում է տնտեսապես եւ հեռանկարով։ Օրեցօր ավելի շատ թուրքական ընկերություններ նախագծեր են մշակում եվրոպական գործընկերների հետ՝ ՆԱՏՕ հետ սերտ համակարգմամբ։  Իսկ Թուրքայում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ ՛ժողովրդավարական Եվրոպային» անդրադարձների միամիտ հեղինակներին լավագույն դեպքում սպասողական տանջալի շրջան է սպասվում։ Հուլիսի 16-ին դատարանը Էրդողանի հիմնական քաղաքական մրցակից Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին դատապարտել է 1տարի 8 ամիս ազատազրկման՝ Ստամբուլի դատախազին հրապարակայնորեն վիրավորելու եւ սպառնալու գործով:

 

Ստանիսլավ Կոտյոլկին

Աղբյուրը՝ vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի