կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-10-21 12:38
Քաղաքական

Ժողովրդի վիճակը վիճակ չէ. Գալուստ Սահակյանը խոստովանեց

Ժողովրդի վիճակը վիճակ չէ. Գալուստ Սահակյանը խոստովանեց

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը վերջապես խոստովանեց, որ ժողովրդի վիճակը վիճակ չէ:

 

Լրագրողների հետ զրույցում, խոսելով հոկտեմբերի 10-ի հանրահավաքին հավաքված բազմահազար մարդկանց դժգոհությունների ու պահանջների մասին, նա ասել է. «Բայց հանրահավաքի ժողովուրդը ի՞նչ էր ուզում, ժողովուրդը դեռ ոչինչ չի ասել, ժողովուրդը ընդամենը ասում է` վիճակը վիճակ չի, և այն ինչ ասում է ժողովուրդը, իշխանությունն ամեն օր է լսում, իշխանությունն էլ ընդունում է, որ կա արտագաղթ, կոռուպցիա, աղքատություն:

 

Բայց մենք ինքներս ենք խոսում այդ խնդիրների մասին, մենք ինքներս ենք մեզ ինքնաքննադատում, պարզապես ընդդիմությունը մի քիչ կոշտացված ձևերով է ներկայացնում հասարակությանը: Այլ բան է, որ ժողովրդի երազանքներն ու ցանկությունները այլ են, իսկ հնարավորությունները` այլ բան»: