Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ Հայ ազգային կոնգրեսի վերջնաժամկետին, որով իշխանություններին մինչեւ սեպտեմբերի 30-ը ժամանակ է տրվում ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին ազատ արձակելու համար, այլապես չեն երկխոսի:
«Դա պրիմիտիվ սցենար է, եւ եթե դրա հետ է կապված, հենց այսօրվանից էլ կասենք ոչ, որովհետեւ դա այլ լիազոր մարմնի գործ է եւ քաղաքական լուծումներ ունենալ չի կարող»,- հայտարարեց նա:
Գալուստ Սահակյանը համարում է, որ «քաղաքականության ա-ն ու բ-ն չճանաչող երիտասարդին» մեծ փորձության են ուղղորդել, սակայն խնդրի լուծումը ոչ թե զգացական կամ քաղաքական, այլ իրավական դաշտում է: «Այլ բան է, որ մենք պետք է ուշադրություն դարձնենք` օրենքի շրջանակներում հնարավորը անելու համար»,- ասաց նա:
Պատգամավորը նաեւ հայտարարեց, որ մեր ժողովրդի ճակատագիրն ամենեւին էլ կախված չէ իշխանություն-ՀԱԿ երկխոսությունից: «Երկխոսություն կլինի` ավելի լավ, չի լինի` մեր ժողովուրդը նորից կապրի ու կարարի»,- ասաց նա` ավելացնելով, որ երկխոսությունն ավելի կարեւոր է հենց քաղաքական դաշտի համար: «Բայց մենք պատրաստ ենք երկխոսելու, պատրաստ ենք նաեւ չերկխոսելու»,- ասաց Գ. Սահակյանը: