կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-12 12:16
Քաղաքական

Սուղ վիճակ է ԱԺ-ում, միայն բացառիկ դեպքերում պատգամավորները կգնան գործուղումների. Գալուստ Սահակյան

Սուղ վիճակ է ԱԺ-ում, միայն բացառիկ դեպքերում պատգամավորները կգնան գործուղումների. Գալուստ Սահակյան

Այսօր ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել կառավարության նախաձեռնությամբ և կառավարության օրակարգով:

 

Նախ` ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ԱԺ-իանունից շնորհակալություն հայտնեց Կալիֆոռնիայի նահանգին` ԼՂ անկախությունը ճանաչելու համար: Այնուհետև տեղեկացրեց, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգոր Գրիգորյանը ներկայացրել է պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում, և եթե 15 օրվա ընթացքում նա հետ չվերցնի իր դիմումը, նրա պատգամավորական լիազորությունները կդադարեցվեն:

 

Կառավարության օրակարգի քվեարկությունից առաջ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հարցրեց, թե ո՞րն է կառավարության օրակարգով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու հրատապությունը, Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ կառավարությունն է նախաձեռնել ու հարմար գտել այդ օրակարգով հրավիրել արտահերթ նիստ:

 

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նույնպես հարց ուներ ԱԺ նախագահին: Նա նշեց, որ Աթենքում սկսվում է Սևծովյան տնտեսական համագործակցության համաժողովը, սակայն Հայաստանի պատվիրակությունը չի մասնակցում միջազգային այդ ֆորումին: «Ուզում եմ հասկանալ, թե Հայաստանի պատվիրակությունն ինչո՞ւ չի մասնակցում այդ ֆորումին` փող չկա՞, թե՞ այլ պատճառ կա»,- հարցրեց Արամ Մանուկյանը:

 

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Լրացուցիչ քննարկումների կարիքի խնդիր կա. ԱԺ բնականոն աշխատանքները կազմակերպելու համար բացառիկ դեպքերում միայն պատգամավորները կարող են գնալ գործուղումների»: