|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Անհեթեթություն. Yerkir-ի հետ զրույցում այսպես որակեց Սերժ Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ ՀԱԿ-ի պահանջը ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
«Դե, ընդդիմություն է էլի, իր խնդիրները առաջ քաշելու համար տեղապտույտի մեջ է հայտնվել, անհեթեթ վիճակ է ստեղծել»,- նշեց նա եւ վստահեցրեց, որ «այնպես չէ, որ ՀԱԿ-ի ամեն մի ասած պետք է վերլուծեն, տրամաբանորեն գնահատեն կամ մերժեն, եւ դեռ ավելին` ըստ այդմ էլ համապատասխան քայլեր ձեռնարկեն»:
Հանրապետական պատգամավորը համոզված է, որ, Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը մեջտեղ բերելով, նման հարցադրում անելով, ՀԱԿ-ը հասկանում է, որ դա մերժելի է եւ իրենց ուժերից վեր:
«Փորձում են նոր գործընթացների մեջ մտնել` մտածելով, թե դա ինչ-որ ազդեցություն կունենա հասարակության վրա»,- վստահեցրեց Գալուստ Սահակյանը: Նման պայմաններում, ըստ նրա, ՀԱԿ-ը ոչնչի էլ չի հասնի: Իսկ իշխանությունը հանգիստ պատրաստվում է հերթական ընտրություններին: