Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդը» գրում է, որ դեռեւս հոկտեմբերի 16-ին տեղեկացրել էր, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը խոստացել է, որ կայցելի «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ` տեսակցելու ՀՀԿ անդամ, ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանին:
Երեկ թերթը հետքրքրվել է, թե, ի վերջո, Գալուստ Սահակյանը կատարե՞լ է իր խոստումը, թե՞ ոչ:
«Այո’, գնացել եմ, տեսել եմ, նորմալ էր ու հանգիստ եւ, բնականաբար, պնդեց, որ ինքն արդար է եւ կշարունակի պահպանել իր արդարությունը»,- ասել է նա:
Հարցին` մենա՞կ է գնացել Վազգեն Խաչիկյանի հետ հանդիպման, թե այլ ՀՀԿ-ականի հետ, Սահակյանը պատասխանել է. «Չէ, մենակ չէի, Էդուարդ Շարմազանովն էլ կար, Մուշեղ Լալայանը, Հովհաննես Սահակյանը»: