Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀԿ փոխնախագահ եւ ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանի համար Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը ընդամենը հետաքրքիր է, նա հետեւելու գործողությունների հետագա զարգացմանը:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գ. Սահակյանը նշեց, որ երբ նորանկախ Հայաստանի հիմքերն էին դրվում, հացադուլներ էին լինում, որոնք ունեին հստակ պայմաններ, իսկ այս դեպքում պայմաններն անհասկանալի են եւ վերացական:
«Ինձ համար ցավալի է, որովհետեւ ես նրան այլ դիրքերում եւ պայմաններում եմ պատկերացրել: Րաֆֆի Հովհաննիսյանը, փաստորեն, գոնե ինձ համար չհիմնավորված հացադուլ է հայտարարել»,- ասաց Գալուստ Սահակյանը:
Հարցին, թե չի՞ պատրաստվում` որպես գործընկեր, այցելել Րաֆֆի Հովհաննիսյանին` Ազատության հրապարակ, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Շատ ցանկալի կլիներ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ զրուցել: Բայց մեր իրականությունում ցանկացած ազնիվ մղում դառնում է քաղաքական շահարկումների առարկա եւ սենսացիա: Իսկ ես ինձ տրամաբանորեն չեմ տանի այնտեղ, որ ազնիվ մղումները չդառնան սենսացիոն քննարկումների առարկա»: