|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Եթե նախագահի նշած պետական չինովնիկի չափանիշներին չբավարարի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ապա նա էլ կհեռացվի աշխատանքից:
Ի պատասխան այն հարցի, թե լուրեր են պտտվում ԿԳ նախարարին պաշտոնից ազատելու մասին, Ա. Աշոտյանն ասաց, որ ՀՀԿ-ի 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը պետական պաշտոնյայի գործունեության որակական նոր չափանիշների մասին է խոսել: Իսկ հարցին, թե ինքը որքանո՞վ է համապատասխանում դրանց, Աշոտյանը անհամեստություն համարեց պատասխանելը:
Այսօրվա ասուլիսին հարց հնչեց նաեւ, թե հավանական է, որ նրա պաշտոնականության մասին լուրերը տարածվում են Գալուստ Սահակյանի թիմակիցների կողմից:
Ա. Աշոտյանն ասաց, որ թեեւ չկամեցողներ ունի, քանի որ իր գործունեությամբ շատերի շահերն է «ոտնահարել», սակայն բացառում է, որ նման լուրերը կարող են իր կուսակցության եւ ավագ ընկերների կողմից տարածվել:
Իր հարցազրույցներից մեկում նախարարը կեսկատակ ասել է, թե ԱԺ-ում իր բակալավրիատն է անցել, քանի որ այնտեղ աշխատել է չորս տարի:
«Եվ այդ բակալավրիատում իր մեծ լուման ունի պարոն Գալուստ Սահակյանը` որպես ավագ ընկեր եւ քաղաքական գործընթացների մեծագույն գիտակ»,- ասաց Ա. Աշոտյանը: