կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-09 12:07
Քաղաքական

Գալուստ Սահակյանը երբեք սխալ քայլեր չի անում. Գալուստ Սահակյան

Գալուստ Սահակյանը երբեք սխալ քայլեր չի անում. Գալուստ Սահակյան

Արդեն տեղեկացրել ենք, որ, «Ժամանակ» թերթի տեղեկություններով, Սերժ Սարգսյանը նկատողություն է արել ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանին` ՕԵԿ-ին վերաբերող վիրավորական հայտարարություն անելու համար:

 

Yerkir.am-ի հետ զրույցում անդրադառնալով հրապարակմանը` Գալուստ Սահակյանը հակադարձեց. «Սուտ է, նման բան չկա, ինչ-որ մեկի ուղեղի անբավարար աշխատանքի արդյունքն է այդ նյութը: Գալուստ Սահակյանն իր ամբողջ կյանքում աշխատել է եւ այնպես չի աշխատել, որ իրեն նկատողություն անեն»:

 

Նա նաեւ վստահեցրեց, որ իրենց կուսակցությունում նկատողություն անելու խնդիր չկա:

 

Մեր հարցին, թե, այդուհանդերձ, նախագահի կողմից երբեւէ նկատողություն ստացե՞լ է, Սահակյանը վստահ պատասխանեց. «Սերժ Սարգսյանը երբեւէ նկատողություններ չի անում: Ոչ միայն Գալուստ Սահակյանին, այլեւ ընդհանրապես որեւէ մեկին նկատողություն չի հայտարարվում, որովհետեւ մեր կուսակցության կառույցն այդպիսին է»:

 

Դիտարկմանը` այդ դեպքում, երբ սխալ քայլեր եք անում, նախագահն ինչպե՞ս է արձագանքում, Սահակյանը պատասխանեց. «Գալուստ Սահակյանը երբեք սխալ քայլեր չի անում, անում է իր սկզբունքներին հավատարիմ քայլեր»: «Ստացվում է, կուսակցությունում ով ինչ ուզի` կանի, մեկ է` Սերժ Սարգսյանը չի բարկանում, նկատողություն չի անում» մեր այս դիտարկմանը, Սահակյանը կարճ արձագանքեց. «Ով ինչ ուզի չի կարա անի»:

 

Հիշեցնենք, որ Գալուստ Սահակյանն ՕԵԿ-ի մասին ասել էր` ՕԵԿ-ին որեւէ բան չենք տեղեկացրել եւ չպետք է տեղեկացնենք էլ:

 

Մանրամասներն` այստեղ: