կարևոր
1834 դիտում, 1 շաբաթ առաջ - 2024-12-13 17:59
Աշխարհ

Դոնալդ Թրամփի առջեւ դրված է խնդիր՝ նվաճել Կենտրոնական Ասիան

Դոնալդ Թրամփի առջեւ դրված է խնդիր՝ նվաճել Կենտրոնական Ասիան
Միացյալ Նահանգների տխրահռչակ «խորքային պետությունն» արագացնում է Կենտրոնական Ասիայի գաղութացման իր ռազմավարական ծրագրերը՝ Դոնալդ Թրամփի առջեւ խնդիր դնելով անձամբ Ամերիկային ապահովել տարածաշրջանի ուժային, քաղաքական եւ տնտեսական վերահսկողությունը:

Ռազմաարդյունաբերական համալիրին եւ Պենտագոնին ուղղված ամերիկյան Hudsson Institute վերլուծական կենտրոնը հրապարակել է ուշագրավ զեկույց՝ "US Needs to Rethink Its Approach to Central Asia" (ԱՄՆ-ն պետք է վերանայի իր մոտեցումը Կենտրոնական Ասիայի նկատմամբ

«Ռազմավարական տեղակայված առեւտրի եւ տարանցման պատմական խաչմերուկում՝ Կենտրոնական Ասիան հազարամյկներ շարունակ կարեւոր դեր է խաղացել Եվրասիական առեւտրում։ Տարածաշրջանը, հատկապես Կասպից ծովի շրջանում, նույնպես հարուստ է բնական ռեսուրսներով, որոնք ունեն զգալի տնտեսական ներուժ...», - գրում է հեղինակ, հայտնի ռազմական վերլուծաբան Լյուկ Քոֆին: Նրա կարծիքով՝ սխալ է «Ամերիկայի մոտեցումը տարածաշրջանի նկատմամբ, որը հաճախ առաջնահերթություն է տալիս մարդու իրավունքներին եւ ժողովրդավարացմանը այլ կարեւորգույն հարցերի նկատմամբ, ինչպիսիք են անվտանգությունը, ահաբեկչության դեմ պայքարը, էներգետիկան եւ առեւտուրը։ ԱՄՆ-ը պետք է խուսափի Կենտրոնական Ասիայի պետությունների հետ փոխգործակցությունը ներկայացնել որպես Արեւմուտքի եւ Չինաստանի միջեւ երկուական ընտրություն Ռուսաստանի հետ՝ փոխարենը զարգացնելով հարբերություններ, որոնք ճանաչում են տարածաշրջանային բարդությւնները՝ միաժամանակ խթանելով փոխադարձ շահերը, էներգետիկ համագործակցությունը... անվտանգության ոլորտում համագործակցությունը պետք է մնա առաջնահերթություն»:

Hudsson Institute-ում ընտրված նախագահին ուղղակիորեն նշում են, թե կոնկրետ ինչ պետք է անի. «Թրամփը պետք է դառնա ԱՄՆ առաջին նախագահը, որը կայցելի Կենտրոնական Ասիա՝ հզոր ազդանշան հղելով իր հանձնառության մասին»Տեսոնւոմ եք՝ դեմոկրատիայի մասին դեմագոգիան հրամայվում է դեն նետել որպես ավելորդ աղբ։

Քոֆին ուղղակիորեն պնդում է՝ «հաջորդ տարի սպասվում է նոր ռազմավարության ընդունում, եւ տարածաշրջանի հետ ԱՄՆ-ի կապերի ամրապնդման համար պետք է առաջնահերթ ուշադրություն դարձնել մի քանի առանցքային ուղղությունների»:

«Նախ, ԱՄՆ-ն պետք է աջակցի Կենտրոնական Ասիայի պետություններին իրենց արտաքին քաղաքականությունը հավասարակշռելու հարցում։ Այս երկրները խորապես գիտակցում են իրենց աշխարհաքաղաքական, տնտեսական եւ մշակութային կապերը տարծաշրջանային տերությունների հետ, ինչպիսիք են Ռուսաստանը եւ Չինաստանը: ԱՄՆ - ը պետք է խուսափի փոխգործակցությունը որպես Արեւմուտքի եւ այդ տերությունների միջեւ երկուական ընտրություն ձեւակերպելուց՝ փոխարենը նպաստելով տարածաշրջանային բարդությունները ճանաչող հարաբերություններին՝ միաժամանակ խթանելով փոխադարձ շահերը: Բազմակողմանի դիվանագիտության խրախուսումը թույլ կտա Կենտրոնական Ասիայի երկրներին պահպանել ինքնավարությունը՝ փոխգործակցելով համաշխարհային բոլոր հիմնական խաղացողների հետ:

Երկրորդ՝ էներգետիկայի եւ տարանցման ոլորտում համագործակցությունը պետք է Կենտրոնական լինի ԱՄՆ-ի մասնակցության համար։ Եվրոպայի էներգետիկ ռեսուրսների դիվերսիֆիկացման ապահվումը կենսական նշանակություն ունի ՆԱՏՕ-ի պարտավորությունների պատճառով, մինչդեռ Կենտրոնական Ասիայի երկրները ձգտում են ընդլայնել իրենց արտահանման շուկաները եւ բարելավել հարաբերությունները: ԱՄՆ-ը պետք է ուսումնասիրի նավթագազային նախագծերի ընդլայնման եւ նոր տարանցիկ ուղիների մշակման հնարավորությունները։ Մասնավորապես, Տրանսկասպյան գազատարի աջակցությունը, որը կմիացնի Թուրքմենստանի բնական գազի հսկայական պաշարները եվրոպական շուկաներին, պետք է լինի հստակ քաղաքական նպատակ: Նման նախաձեռնությունները ոչ միայն կամրապնդեն Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը, այլեւ Կենտրոնական Ասիայի երկրներին կտրամադրեն այլընտրանքային առեւտրային ուղիներ՝ նվազեցնելով նրանց կախվածությունը Ռուսաստանից եւ Չինաստանից:

Երրորդ՝ անվտանգության ոլորտում համագործակցությունը պետք է մնա առաջնահերթություն։ ԱՄՆ-ը վաղուց համագործակցում է Կենտրոնական Ասիայի հանրապետությունների հետ ահբեկչության դեմ պայքարում, հատկապես այն սպառնալիքի վերացման հարցում, որը ներկայացնում են տարածաշրջանային ծայրահեղականները, որոնք միանում են այնպիսի խմբավորումների, ինչպիսին ԴԱԻՇ-ն է: Կենտրոնական Ասիայի երկրների կառվարությունների համար այս հարցը զգայուն է եւ լավագույնս լուծվում է զգուշավոր, վստահության վրա հիմնված փոխգործակցության միջոցով: Աֆղանստանից ԱՄՆ-ի հեռանալուց հետո տարածաշրջանային անվտանգության խնդիրները սրվել են։ Կենտրոնական Ասիայի երկրների հետ անվտանգության ոլորտում գործընկերային հարաբերությունների ամրապնդոմը վճռորոշ նշանակություն ունի նոր սպառնալիքներին հակազդելու եւ տարածաշրջանային կայունության պահպանման համար»:

Դաշնակիցների վերաբերյալ ռազմավարությունը ձեւակերպված է առանձին. «ԱՄՆ - ը պետք է համագործակցի դաշնակիցների հետ՝ Կենտրոնական Ասիայում ընդհանուր շահերն առաջ մղելու համար։ Թյուրքական պետությունների կազմակերպության աճող դերի ճանաչումը կարեւոր նշանակություն ունի։ Այս խմբավորումը հարթակ է ծառայում թյուրքական երկրների, այդ թվում՝ Կենտրոնական Ասիայի հինգ հանրապետություններից չորսի համար՝ ամրապնդելու առեւտրային, էներգետիկ եւ քաղաքական համագործակցությունը։ Թուրքիան՝ ՆԱՏՕ-ի առանցքային անդամ եւ թյուրքական պետությունների կազմակերպության շարժիչ ուժը, վճռորոշ դեր է խաղում՝ չնայած Արեւմուտքի հետ առկա լարվածությանը: Կազմակերպության միջոցով Թուրքիայի հետ փոխգործակցությունը ԱՄՆ-ի համար Կենտրոնական Ասիայում ընդհանուր նպատակների հասնելու հնարավորություն է բացում՝ միաժամանակ ամրապնդելով կապերը Անկարայի հետ»։

Փաստորեն, ԱՄՆ խորքային պետությունը փորձում է վերահսկել բրիտանական «Մեծ Թուրան» նախագիծը, որը մշակվել է բրիտանական արտաքին հետախոզության ներկայիս ղեկավար Մի-6-ի եւ Էրդողանի մտերիմ ընկեր ոչ անհայտ Ռիչարդ Մուրի կողմից: «Մեծ Թուրանի» նախագիծն իրականում ոչ մի կապ չունի թյուրքական աշխարհ հասկացության հետ։ Ներկայիս իրականության մեջ սա բրիտանական թագի շահերը քողարկող ռազմավարություն է, իսկ Hudson Institute-ի վերլուծաբանների մտահղացմամբ՝ նաեւ Ամերիկայի։ Բրիտանացիներն արդեն մի քանի դար է, ինչ, ինչպես գրել ենք, Թուրքիան օգտագործում են իրենց նպատակների համար։

Այսպիսով, Ստամբուլում լույս տեսած Սեդդիկ Գյումյուշի «Անգլիական լրտեսի խոստովանությունները» գրքում պատմվում է Հեմփեր ազգանունով բրիտանացի հետախույզի գործունեության մասին, որը 1710 թ-ին ուղարկվել էր Բրիտանական կայսրության գաղութների հարցերով նախարարոթյան կողմից՝ աշխատելու Արեւելյան Հնդկական ընկերությունում։ Հեմփերն այցելել է Եգիպտոս, Իրաք, Իրան, Հիջազ (Արաբական թերակղզու շրջան) եւ խալիֆայության կենտրոն, որն այն ժամնակ Ստամբուլն էր, որտեղ «լրտեսական գործունեություն է ծավալել՝ ներկայանալով որպես անգլիացի քրիստոնյա միսիոներ»:

Հետախույզը մանրամասն զեկույց է կազմել Օսմանյան կայսրության խոցելի վայրերի մասին՝ դրա ոչնչացման մեթոդների վերաբերյալ իր առաջարկություններով, եւ այն ներկայացրել Լոնդոնում՝ այդպիսով հող նախապատրաստելով բրիտանացի հետախույզների հետագա գործակալական աշխատանքի համար։

19-րդ դարի վերջին բրիտանացի հետախույզ Արթուր Լամլի Դեւիդսը հսկայական ներդրում ունեցավ թուրքական ազգայնականության ձեւավորման գործում, որը, անգլիացիների մտահղացմամբ, պետք է բախվեր Օսմանյան խալիֆայության հովանու ներքո իսլամական աշխարհի միավորման հետ եւ ոչնչացներ թուրքերի կայսրությունը։ Օսմանցիների տիրույթներում ճանապարհորդելիս նա գրել է «Նախնական դատողություններ» վերնագրով մի գիրք, որում պնդում էր՝ թուրքերը ականավոր եւ անկախ ազգ են, որոնք գերազանցում են արաբներին եւ արեւելյան այլ ժողովուրդներին: Իր «Իսլամը եւ Արեւմուտքը» աշխատության մեջ անգլո-ամերիկացի հայտնի արեւելագետ եւ հետախույզ Բեռնարդ Լյուիսը պնդում է՝ Դեւիդսի հենց այս ստեղծագործությունը, որը թարգմանվել է թուրքերեն եւ մեծ տպաքանակով հրատարակվել 20-րդ դարի սկզբին, ծնել է երիտթուրքերի պանթուրքիզմը:

Թիրախ-երկրների բնակչության մտածելակերպի մանիպուլյացիան եղել եւ մնում է անգլոսաքսերի դարավոր ավանդույթը։ Այսպես, Մերձավոր Արեւելքով ճանապարհորդելիս, ոչ անհայտ գնդապետ Թոմաս Լոուրենսը գրել է. »ես մտածում էի՝ արդյո՞ք ազգայնականությունը երբեւէ կհաղթի կրոնին։ Արդյո՞ք հայրենասիրական համոզմունքը կհաղթի կրոնական համոզմունքին:»1908 ին թուրք ազգայնական երիտթուրքերը «գերազանցեցին կրոնական համոզմունքները», տապալեցին սուլթան Աբդուլ Համիդ II-ին եւ սկսեցին արեւմտամետ բարեփոխումներ, որոնք հետագայում շարունակվեցին Քեմալ Աթաթուրքի կողմից։ Ոչնչացնելով Օսմանյան կայսրությունը՝ բրիտանացիներն ամենեւին էլ չէին ձգտում դրա բեկորների վրա վերստեղծել Արաբական խալիֆայությունը՝ շեշտը դնելով արաբների միջեւ կրոնական պատերազմների հրահրման վրա։ 1916 թ-ին բրիտանական հետախուզության համար իր «Մեքքայի քաղաքականությունը» զեկույցում Լոուրենսը գրում է. «եթե մենք կարողանանք համոզել արաբներին անսպսելիորեն եւ ուժով խլել իրենց իրավունքները Թուրքիայից, ապա մենք ընդմիշտ կվերացնենք իսլամի սպառնալիքը եւ կմղենք մուսուլմաններին ներքին պատերազմի, որը նրանց կբաժանի ներսից, որի արդյունքում մի խալիֆ կհայտնվի Թուրքիայում, իսկ մյուսը՝ արաբական աշխարհում։ Այնուհետեւ նրանք իրենք կսկսեն կրոնակն պատերազմ մղել միմյանց միջեւ ... Մեր հիմնական նպատակներն են իսլամական միասնության ոչնչացումը, Օսմանյան կայսրության նկատմամբ տարած հաղթանակը եւ դրա ոչնչացումը: Եթե մենք հասկանանք, թե ինչպես պետք է աշխատենք արաբների հետ, ապա նրանք մշտական քաղաքական անարխիայի մեջ կլինեն միմյանց հետ պատերազմող փոքր պետությունների ներսում, որոնք ի վիճակի չեն լինի համախմբվել միմյանց հետ»:

Այսօր բրիտանական թագի ասպետները, ինչպես վերը նշված Ռիչարդ Մուրը, «Մեծ Թուրանի» ռազմավարության շրջանակներում միաժամանակ խաղադրույք են կատարում թյուրքական ազգայնականության եւ իսլամի վրա։ Նրանց մտահղացմամբ՝ Թուրքին պետք է դառնա նոր խալիֆայության կենտրոն, ընդ որում՝ ոչ միայն զուտ թյուրքական։ Այն, որ Էրդողանի համար բացի Սիրիայից, որտեղ նա ակտիվորեն աջակցում էր «Ասադի ռեժիմի» տապալմանը, դեպի հյուսիս-արեւելք, Կովկաս եւ Կենտրոնական Ասիա էքսպանսիան առաջնային ուղղություն է, ակնհայտ է։ «մեծ թուրքի» եվրոպական օպերատիվ ուղղությամբ աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական նկրտումները դեռեւս հաջողության չեն հասնում։

Բրիտանացիների ու թուրքերի ուսերին թիրախ երկրներ միշտ «սպիտակ ձիով են մտնում» նրանց անդրօվկիանոսյան «մտքով եղբայրները»։ Այսպիսով, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո բրիտանացի Լորդ Մաունթբաթեն-Բատենբերգը մշակեց Բրիտանական կայսրությունը օֆշորների կայսրության վերածելու հայեցակարգը: Ավելի ուշ այդ գաղափարը որսացել են Ռոքֆելերները։ Իր հերթին ԿՀՎ-ն կազմակերպել է լորդ Մաունթբաթենի զբոսանավի պայթյունը Իռլանդիայի հանրապետական բանակի զինյալների ձեռքով: Օֆշորների կայսրությունը ստեղծվել է, բայց այն վերահսկում է ամերիկյան հատուկ ծառայությունները։

Այսօր Թուրքիան չի կարող դառնալ Մեծ Թուրանի միավորողն ու առաջնորդը։ Չնայած ռազմարդյունաբերական համալիրի եւ արդյունաբերության բարձր տեխնոլոգիական ճյուղերի զարգացմանն ուղղված ջանքերին, այդ երկրի տնտեսությունն ի վիճակի չէ դառնալ թյուրքական աշխարհի տեխնոլոգիական կորիզը։ Ժամանակակից աշխարհում արդյունաբերակն գոտիների ձեւավորումը շատ առումներով տեխնոլոգիական միջուկի խնդիր է՝ հիմնականում մեքենաշինության, ինչպես նաեւ գիտական, ինժեներական եւ մասնագիտական կրթության համակարգի:

Կենտրոնական Ասիայում նման տեխնոլոգիական կորիզ կարող են ձեւավորել միայն ամերիկացիները՝ պայմանով, որ նրանք այնտեղից դուրս մղեն Ռուսաստանին եւ Չինաստանին։ Հենց այդպիսի խնդիր է դնում Դոնալդ Թրամփի առաջ խորքային պետությունը։ Թե ինչ ճանապարհներով է ԱՄՆ նոր վարչակազմը կատարելու այդ խնդիրը, դժվար չէ կռահել։ All Things Go! Բոլոր միջոցները լավն են, - այդպիսին է անգլոսաքսերի ռազմավարությունն իրենց ղոջ պատմության ընթացքում, եւ Միջին Ասիայի նախկին խորհրդային հանրապետությունների իշխող վարչակարգերն ակնհայտորեն պետք է պատրաստվեն բարդ ժամանակների։

 

Վլադիմիր Պրոխվատիլով

Աղբյուրը՝ vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի