Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Թվում է՝ ԱՄՆ նոր վարչակազմը առանձնապես ցանկություն չի ունենա հետաձգել ուկրաինական ճգնաժամի կարգավորումը, որի ֆինանսավորումը կպահանջի խիստ վերահսկողություն Կիեւին հատկացված ամերիկյան միջոցների ծախսման նկտմամբ։ Համենայնդեպս, այդ մասին է վկայում վերջերս Թրամփի կողմից ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, հանրապետական Մայքլ Ուոլցի թեկնածության առաջադրումն ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում, որը կասկածի տակ էր դնում Ուկրաինային ռեսուրսներ հատկացնելու անհրաժեշտությունն այն ժամանակ, երբ դրանք անհրաժեշտ են խաղաղօվկիանոսյան ուղղությամբ։
Անկասկած, Վաշինգտոնն ավելի տարբերակված քաղաքականություն կիրականացնի այս կամ այն հետխորհրդային երկրի նկատմամբ, որը, նրա տեսանկյունից, կարող է առաջնային դառնալ այնտեղ բիզնեսի զարգացման եւ առավելագույն շահույթ ստանալու համար։
Այս առումով եւ Անդրկովկասը, եւ Կենտրոնական Ասիան՝ շնորհիվ Սեւծովյան-Կասպյան տարածաշրջանին եւ Մերձավոր Արեւելքին մոտ լինելու, էներգետիկ գործոնի, տրանսպորտային միջանցքների, որոնք թույլ են տալիս շրջանցել Ռուսաստանը եւ վերաձեւակերպել տարածաշրջանային եւ գլոբալ տնտեսական տարածքը՝ հաշվի առնելով Արեւմուտքի շահերը, եւ, վերջապես, չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը, որը Վաշինգտոնը դիտարկւմ է որպես մրցակցային նախագիծ Եվրասիայում, անկասկած, հատուկ հետաքրքրություն կառաջացնեն ԱՄՆ-ի համար։
Անդրկովկաս Անդրկովկասում ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում կմնա Վրաստանը՝ մեծամասամբ այն նշանակության շնորհիվ, որն ունի «շախմատի մեծ խաղատախտակի» վրա, նույնիսկ չնայած վերջին երկու տարիներին երկրների միջեւ ծագած մի շարք լուրջ տարաձայնություններին: Վրաստանը հանդես է գալիս որպես կարեւոր տնտեսական, էներգա-տարանցիկ եւ միջազգային առեւտրային հանգույց (ինչն այն դարձնում է Արեւելք-Արեւմուտք միջանցքի անբաժանելի մասը) եւ մեծ նշանակություն ունի Եվրոպայի էներգաանվտանգության եւ մատակարարումների ռազմավարական ուղիների դիվերսիֆիկացման համար: Սեւծովյան տարածաշրջանի անվտանգությունը, ինչպես նաեւ Վրաստանում պահպանվող տնտեսական շահերը պահպանում են ռազմավարական կարեւորությունը Միացյալ Նահանգների համար:
Թվում է, թե ԱՄՆ-ի նոր վարչակազմը, առաջնորդվելով առավելապես պրագմատիկ նկատառումներով, չի զրոյացնի այն պատկառելի ֆինանսական ծախսերը, որոնք վերջին երկու տասնամյակների ընթացքում ուղղվել են Վրաստան։ Սակայն այս իրավիճակում հետաքրքիր է նաեւ հենց Թբիլիսիի դիրքորոշումը՝ կընդունի՞ արդյոք նա Վաշինգտոնի թեժ գրկախառնությոնն իր արտաքին քաղաքականությունն իրականացնելիս՝ հենվելով ազգայնականության (պահպանողականության) եւ պրագմատիզմի վրա, թե՞ կշարունակի, որքան դա նրան թույլ կտան, ինքնուրույն զարգացումը։ Բացի այդ, այսօր բաց է մնում այն հարցը, թե արդյո՞ք Վրաստանը պատրաստ կլինի իր պաշտպանության եւ անվտանգության հետ կապված հարցերը պատվիրակել ավելի ուժեղ գործընկերոջը եւ այդպիսով ընդունել վերջինիս պայմանները, թե՞ նա կփորձի ձեռք բերել ավելի մեծ ինքնուրույնություն, որքան դա հնարավոր կլինի։
Վաշինգտոնը կշարունակի Կասպից ծովի էներգառեսուրսներով հարուստ Ադրբեջանը դիտարկել որպես Իրանին հակակշիռ։ Նույն համատեքստում կարելի է խոսել նաեւ Բաքվի հանդեպ Վաշինգտոնի ռազմավարական հետաքրքրության ավելացման մասին՝ համաշխարհային ասպարեզում Թուրքիայի աճող ինքնուրույնության պատճառով, որը հաճախ թույլ է տալիս նրան չհամաձայնել ԱՄՆ-ի «հանձնարարականների» հետ։ Սակայն այսօր Բաքուն ինքն էլ սկսել է ավելի ինքնուրույն քաղաքականություն վարել, որը նրան հնարավորություն է տալիս որոշել առանցքային գործընկերներին։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այն, ի տարբերություն Վրաստանի բարենպաստ աշխարհաքաղաքական դիրքի, ինչպես նաեւ իր էներգառեսուրսներով հարուստ Ադրբեջանի, առանձնապես հետաքրքրություն չի ներկայացնում ԱՄՆ-ի համար։ Միեւնույն ժամանակ, դեպի Արեւմուտք Հայաստանի թեքումը կարող է զգալիորեն փոխել տարածաշրջանի կոնֆիգուրացիան, ինչը չի կարող չգիտակցել ԱՄՆ: Թվում է, թե ամերիկյան քաղաքականության հիմնական խնդիրները տարածաշրջանում կմնան նույնը։ Եվ դրանց թվում են Վրաստանի հետ կապերի ամրապնդումը՝ առանց ՆԱՏՕ-ին նրա պաշտոնական անդամակցության, Ռուսաստանի, Իրանի եւ Չինաստանի «զսպումը», Կասպից ծովի էներգառեսուրսների տարանցման եւ էներգապաշարների ավելի ցածր գների հաստատման համար հաղորդակցությունների համակարգի կառուցումը, արեւելյան ուղղությամբ (չինական եւ ճապոնական) Կասպյան ռեսուրսների հասանելիության խոչընդոտումը, խնդրահարույց դաշնակցի՝ ի դեմս Թուրքիայի հետ հարաբերությունների օպտիմալացումը։
Կենտրոնական Ասիա
Եթե բիզնեսն ամեն ինչի գլուխն է, եւ, ըստ երեւույթին, այդպես տրամաբանելու է ԱՄՆ նոր վարչակազմը, ապա հաշվի առնելով ներկայիս իրավիճակը, երբ Կենտրոնական Ասիայի (Չինաստան եւ ՌԴ) առանցքային խաղացողները սկսեցին լուրջ սպառնալիք ներկայացնել Վաշինգտոնի համար, տարածաշրջանի բոլոր հինգ երկրներում ամրապնդվելու ԱՄՆ մտադրությունը կարող է դառնալ Կենտրոնական Ասիայի ուղղությամբ նրանց քաղաքականության իրականացման հիմնական խնդիրը: Վաշինգտոնի կենտրոնական Ասիայի քաղաքականության մեջ գլխավոր գերակայությունը, հավանաբար, կստանա Ղազախստանը՝ որպես Կենտրոնական Ասիայի տնտեսապես ամենազարգացած պետություն: Նրա աճող տնտեսական ներուժը եւ ԵՄ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրի տարանցիկ կենտրոնի կարգավիճակը կնպաստեն Եվրասիայի նոր լոգիստիկ քարտեզի ձեւավորմանը.Միեւնույն ժամանակ, Ղազախստանի կապիտալիզացիան կարող է կտրուկ բարձրացվել, եւ նա ինքը կդառնա կարեւոր գործընկեր ամերիկյան բիզնեսի համար:
Հաշվի առնելով այս հանգամանքները՝ Վաշինգտոնը կաջակցի Կասպից ծովով եւ Ադրբեջանով նավթի եւ գազի տեղափոխման ծրագրերին։ Թվում է՝ Ղազախստանում ԱՄՆ-ի հիմնական խնդիրը կարող է դառնալ Աստանայի արտաքին քաղաքական դիրքերի վրա ազդեցություն գործելը, հատկապես Ռուսաստանի եւ Չինաստանի հետ համատեղ ինտեգրացիոն նախագծերում նրա մասնակցության ընդլայնման համատեքստում: Հասկանալով այն նշանակությունը, որ Ղազախստանն ունի Ռուսաստանի համար, ԱՄՆ-ն հիմնականում «հարձակում» կիրականացնի այդ երկրի վրա տնտեսական մեխանիզմների օգտագործման, ինչպես նեւ համագործակցության առավել կրեատիվ ձեւաչափերի ստեղծման արդեն փորձարկված եւ իր արդյունավետությունն ապացուցված պրակտիկայի միջոցով, որոնք կոչված են ուժեղացնելու Վաշինգտոնի ազդեցությունը տարածաշրջանում: Ճիշտ նույն մոտեցումը կարող է կիրառվել ԱՄՆ նոր վարչակազմի կողմից նաեւ Կենրոնական Ասիայի այլ երկրների նկատմամբ։
Ամերիկյան տնտեսական գործիքների թվում են Ռուսաստանի եւ Չինաստանի կողմից իրականացվող նախագծերին այլընտրանքային առեւտրային երթուղիների ընդլայնումը, որոնք նպաստում են տարծաշրջանում առանցքային ծովային եւ երկաթուղային լոգիստիկ միջանցքների աշխատանքի արդյունավետությանը, Տրանսկասպյան առեւտրային ուղիների ենթակառուցվածքի բարելավումը, մասնավոր հատվածի աջակցությունը, որը կոչված է ապահովելու արեւմտյան անդրազգային ընկերությունների անարգել միգրացիան Կենտրոնական Ասիա։ Սակայն, կարծես թե, նոր վարչակազմի ամենահեռանկարային եւ խոստումնալից խնդիրը կարող են դառնալ կրթության տրամադրման միջոցով մարդկային ռեսուրսներում ներդրումները, որոնք կարող են ապահովել տարածաշրջանի առավելագույն մերձեցումն Արեւմուտքի հետ:
Թվում է, որ չնայած տարածաշրջանում պրագմատիկ քաղաքականությանը, որը կվարի նոր նախագահի վարչակազմը, Վաշինգտոնը կարող է մի շարք խնդիրների բախվել դրա իրականացման ճանապարհին: Դրանց թվում է այն տեղը, որն ամերիկյան քաղաքականության մեջ հատկցվելու է այդ տարածաշրջանին՝ հաշվի առնելով հետխորհրդային տարածքում ԱՄՆ-ի առաջնահերթությունների անընդհատ փոփոխվող համակարգը, ինչպես նաեւ տարածաշրջանի պետությունների դիրքորոշումն ԱՄՆ-ի նկատմամբ, որը նույնպես կարող է փոխվել բազմաբեւեռ աշխարհի պայմաններում, Չինաստանի հսկայական ներդրումների ֆոնին տարածաշրջանի զարգացման մեջ ներդրումները, որոնք, ի վերջո, կարող են ազդել տարածաշրջանում Վաշինգտոնի եւ Պեկինի մրցունակության մակարդակի վրա, հսկյական աշխարհագրական «հեռավորությունը», որը բաժանում է ԱՄՆ-ն կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարության մակարդակով եւ տարածաշրջանային մասշտաբով, ինչը մեծ հավանականությամբ կդառնա ամենամեծ փորձությունը:
Այսօր մենք կարող ենք դիտարկել Կնտրոնական Ասիայի երկրների սուբյեկտիվության աճ, ինչը ոչ պակաս կապված է նրանց աշխարհագրական դիրքի հետ.գլոբալ հարավի օրակարգի արդիականացում եւ, որպես արդյունք, տարածաշրջանում Ռուսաստանի, Չինաստանի եւ Միացյալ Նահանգների աճող մրցակցություն: Հաշվի առնելով այս հանգամանքները՝ տարածաշրջանի երկրները, կարծես, կհամագործակցեն Վաշինգտոնի հետ՝ փորձելով առավելագույն ուշադրություն գրավել մրցակից տերությունների կողմից ամուր ներդրումներ ստանալու եւ փոխշահավետ համագործակցության հասնելու համար: Դա հենց այն է, ինչ բացատրում է Կենտրոնական Ասիայի պետությունների բազմավեկտոր քաղաքականությունը, որը թույլ է տալիս նրանց լուծել իրենց սեփական խնդիրները տնտեսության, ներքին քաղաքականության եւ անվտանգության ոլորտում:
Առայժմ հետխորհրդային տարածքի երկրներն ի վիճակի չեն վերջնական աշխարհաքաղաքական ընտրություն կատարել, քանի որ հզոր ռազմական ուժի եւ տնտեսական ռեսուրսների բացակայության պայմաններում նրանք բոլորն այս կամ այն չափով փորձում են մանեւրել «հաջող» բալանսը պահպանելու համար։ Բայց այս ամենն այսօր է, իսկ վաղը իրավիճակը կարող է կտրուկ փոխվել։ Փոփոխություններն արդեն սկսվել են, ճիշտ է, քանի դեռ դանդաղ են տեղի ունենում, այլ բան չի էլ կարող լինել, դա թելադրված է հենց ժամանակի կողմից։
Նանա Գեգելաշվիլի
Քաղաքական գիտությունների թեկնածու, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ԱՄՆ-ի եւ Կանադայի ինստիտուտի տարածաշրջանային հիմնախնդիրների կենտրոնի ղեկավար
Աղբյուրը՝ russiancouncil.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի