Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դատարանն այսօր տրամադրված չէր նիստը շարունակել, դրա համար էլ լավ առիթ ստեղծվեց նիստը ընդհատելու: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը: «Տպավորություն ստեղծվեց նաև, որ դատավորը փնտրում էր հնարավոր բացթողումներ, թույլ կողմեր մեր հայցադիմումի մեջ, կամ ինքն իր առջև է խնդիր դրել, կամ իր առջև նման խնդիր է դրվել, որ ամեն կերպ մեր հայցը մերժվի»,-ասաց նա:
Yerevan.Today-ին այն հարցին, թե արդյոք հնարավոր է, որ այս դեպքում ևս Փաշինյանը հրաժարվի իր հայտարարությունից՝ ասելով, որ նկատի չի ունեցել Ռոբերտ Քոչարյանին, ինչպես մեկ անգամ արդեն եղել է, փաստաբանը պատասխանեց. «Դա կոչվում է անձի երկվություն, երբ անձը չի կարողանում կողմնորոշվել, ես նկատի չունեմ վարչապետին, բայց չեմ ուզի, որ այս դատավարությունը վերածվի նման իրավիճակի»:
Հիշեցնենք, որ Հայկ Ալումյանը հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու և զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջով: