կարևոր
772 դիտում, 1 ժամ առաջ - 2025-08-04 21:43
Աշխարհ

Թուրքիայում կանցկացվեն արտահերթ ընտրություններ. ինչո՞ւ էր դա պետք Էրդողանին

Թուրքիայում կանցկացվեն արտահերթ ընտրություններ. ինչո՞ւ էր դա պետք Էրդողանին
Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը (Ak Parti) ուսումնասիրում է գործող նախագահ Էրդողանին նախագահական երրորդ ժամկետով առաջադրելու հնարավորությունը: Այս մասին գրում է Türkiye թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Բայց երկրի Սահմանադրությունը թույլ չի տալիս մեկ անձի ընտրել ավելի քան երկու ժամկետով։ Սակայն Թուրքիայի նախագհը համակարգը շրջանցելու երկու տարբերակ ունի. դրա համար պետք է փոխել երկրի հիմնական օրենքը կամ սպասել խորհրդարանի արտահերթ ընտրությունների որոշմանը: Եթե խորհրդարանը որոշում կայացնի ընտրույոթունների մասին, ապա դրա անցկացման համար կպահանջվի 360 պատգամավորի համաձայնություն։ Այժմ իշխող կուսակցությունն ունի 315 մանդատ, իսկ ընդդիմադիրները՝ 127։ Այս առնչությամբ Cumhuriyet թերթը հիշեցնում է՝ Թուրքիայի Սահմանադրության 116-րդ հոդվածի համաձայն՝ երկրորդ ժամկետով ընտրված նախագահը կարող է կրկին առաջադրել իր թեկնածությունը, եթե խորհրդարանը որոշի «թարմացնել ընտրոթյունները»: Նրա օգտին պետք է քվեարկեն 600 տեղանոց խորհրդարանի 360 պատգամավորներ, սակայն իշխող «Արդարություն եւ զարգացոմ» կուսակցւոթյունը (ԱԶԿ), որը գլխավորում է Էրդողանը, եւ նրան աջակցող «Ազգայնական շարժում» կոսակցությունը (ԱՇԿ) այդքան մանդատներ չունեն:

Իրավիճակը մեկնաբանում է Ստանիսլավ Տարասովը։

«Թուրքիայում արտահերթ ընտրւթյունների մասին քաղաքական գործիչները վաղուց են մտածում՝ հատկապես մունիցիպալ ընտրոթյուններում կրած պարտությունից հետո, որոնց արդյունքում Էրդողանի կոսակցության քաղաքական կոալիցիան ազգայնականների հետ կորցրել է վերահսկողությունը երկրի խոշոր քաղաքների նկատմամբ։ Հիշեցնենք՝ Էրդողանն առաջին անգամ Թուրքիայի նախագահ է ընտրվել 2014ի օգոստոսի 10-ին՝ ընտրությունների առաջին փուլում՝ հավաքելով ձայների 51,8 տոկոսը: 2018ի հունիսի 24-ին նա վերընտրվել է երկրորդ ժամկետով՝ առաջին փուլում ստանալով 52,59 տոկոս։ 1982ի Սահմանադրության փոփոխությոնները, որոնք ուժի մեջ են մտել 2018ին, թույլ են տվել նրան երրորդ անգամ առաջադրվել նախագահի պաշտոնում։ 2023ի մայիսի 28-ին Էրդողանը կրկին հաղթանակ է տարել ընտրությւնների երկրորդ փուլում (ստացել է 52,18 տոկոս)։ Պետության ղեկավարի պաշտոնում նա շարունակել է զինվորականների ազդեցության թուլացմանն ուղղված քաղաքականոթյունը, ինչը հանգեցրել է 2016-ի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձին։ Բնակչության, հավատարիմ զորամասերի եւ ոստիկանության աջակցությամբ ապստամբությունը ճնշվեց։ Երկրում սահմանվել է արտակարգ դրության ռեժիմ, որը գործել է մինչեւ 2018ի հուլիսի 19-ը: Հեղաշրջմանը մասնակցելու մեղադրանքով ձերբակալվել է ավելի քան 13 հազար մարդ։ Դրանից հետո Էրդողանը փոխել է զինված ուժերի կառավարման համակարգը. դրանք դուրս են բերվել գլխավոր շտաբի ենթակայությունից եւ վերանշանակվել ազգային պաշտպանոթյան նախարարությանը: Այնուհետեւ 2017-ի ապրիլի 16-ի հանրաքվեում Թուրքիայում նույնպես հավանության արժանացան Սահմանադրության փոփոխությունները, որոնք նախատեսում էին նախագահական կառավարման ձեւի սահմանում (կողմ է արտահայտվել ընտրողների 51,41% - ը): Այս փոփխությունների շնորհիվ 2017ին Էրդողանը վերսկսեց իր անդամակցությունն «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը եւ ընտրվեց կուսակցության նախագահ:

Բայց հետո ի հայտ եկան ընտրական խնդիրներ, եւ իշխող կոալիցիան սկսեց կորցնել քաղաքական ազդեցությունը երկրի ներսում՝ տնտեսական բարդ խնդիրների եւ արտաքին տարածաշրջանային քաղաքականության հարցերում, մասնավորապես՝ Սիրիայի հետ հարաբերություններում։ Ընդ որում՝ կուլիսներում Էրդողանը սկսել է զորավրժություններ սկսել քրդական ուղղությամբ՝ «օրակարգը փոխելու» նպատակով։ Նույնիսկ հայտարարվել է ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության( PKK) լուծարման մասին՝ այն խաղադրւյքով, որ քուրդ պատգամավորները խորհրդարանում կպաշտպանեն Էրդողանի թեկնածությունը նախագահական երրորդ ժամկետի համար։ Սակայն առայժմ, ըստ թուրքական Hurriyet Daily News-ի, չի ստացվում, եւ իշխող կոալիցիայի ներսում սրվում է ընդդիմության որոշ առաջնորդների միացման դեմ չգրված քաղաքական պայքարը։  Փորձագետների գնահատմամբ՝ «սա շատ լուրջ խնդիր է Էրդողանի համար, նա առաջին անգամ զգաց, որ չունի այնպիսի աջակցություն, ինչպիսին նախկինում էր»: Դա կարող է ազդել ազգայնականների հետ նրա կոալիցիայի վրա։ Նա միշտ երաշխավորում էր նրա հաղթանակը, բայց հիմա նման միությունը չի գործում։ Դա հղի է ցնցումներով կոալիցիայի եւ Էրդողանի կուսակցության ներսում։

Ռուսաստանի համար շատ կարեւոր կողմ կա։ Իրավիճակը բարդ է, դա նուրբ պահ է։  Այնուամենայնիվ, Էրդողանն այսօր նախկինի պես Թուրքիայում ամենահանրաճանաչ քաղաքական գործիչն է, այլ բան է նրա կուսակցությունը», - ամփոփել է Տարասովը։

Աղբյուրը՝ iarex.ru
Թարգմանեց Գայանե Մանուկյանը։