կարևոր
772 դիտում, 2 ժամ առաջ - 2025-08-05 10:18
Հասարակություն

Իմ և իմ պայքարի ընկերների դեմ հնչող մեղադրանքները շինծու են, նպատակ ունեն վարկաբեկել մեր գաղափարական պայքարը. Միհրան Մախսուդյան

Իմ և իմ պայքարի ընկերների դեմ հնչող մեղադրանքները շինծու են, նպատակ ունեն վարկաբեկել մեր գաղափարական պայքարը. Միհրան Մախսուդյան

«Հեղաշրջման պլանի» գործով երկու ամսով կալանավորված պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը նամակը է հղել կալանավայրից.

Սիրելի հայրենակիցներ,

Իմ կյանքի ամենածանր հարվածները ստացել եմ դեռ պատանի տարիքում՝ պատերազմի դաշտում կորցնելով հորս, պապիս և եղբորս։ Նրանք, ինչպես բազմաթիվ հայորդիներ, իրենց արյամբ են կերտել մեր անկախությունն ու պետականությունը։

Ամբողջ կյանքս ես նվիրել եմ իմ հայրենիքին՝ իմ հողին ու ջրին։ Երեսուն տարի շարունակ՝ թե՛ մարտի դաշտում, թե՛ խաղաղ պայմաններում, պայքարել եմ թշնամու դեմ և պատրաստ եմ պայքարել մինչև վերջին շունչս՝ հանուն մեր երկրի ու ժողովրդի։

Այս օրերին իմ և իմ պայքարի ընկերների դեմ հնչող մեղադրանքները շինծու են և կեղծ։ Դրանք նպատակ ունեն սրբապղծել մեր մաքուր նպատակները, վարկաբեկել մեր գաղափարական պայքարը։ Բայց ճշմարտությունը վաղ թե ուշ հաղթելու է։

Ես միշտ պաշտպանել եմ իմ հայրենակիցներին և պաշտպանելու եմ՝ անկախ ամեն ինչից։

Այս պահին համերաշխության ու տոկունության կարիք ունի ոչ միայն յուրաքանչյուր պայքարի ընկերս, այլև նրանց ընտանիքները, մեր ամբողջ հասարակությունը։

Արդարությունը հաղթելու է։ 
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։

Հավատարիմ մնում եմ իմ երդմանը՝ ծառայել հանուն հայրենիքի»։