կարևոր
4921 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-27 15:00
Քաղաքական

Այստեղ տարածքի խնդիր չէ, այստեղ կյանքերի խնդիր է, հայրենիքի խնդիր է․ Իգոր Սարգսյան

Իսկապես Արցախում հնարավոր է նոր ցեղասպանություն, մենք մեկ դար առաջ այդ ցեղասպանությունը տեսել ենք և գիտենք ոճրագործներին և այսօր թույլ տալ նորից Հայոց ցեղասպանություն իրականացնեն՝ անթույլատրելի է և չեմ կարծում ԱՄՆ-ը, Եվրոպան և ընդհանրապես մարդկությունը  ցեղասպանությունն ընդունում է, այսօր կիրառվում են երկակի ստանդարտներ իրենց քաղաքական շահերի համար, բայց, վստահ եմ, այդ շահերը չեն կարող գերադասվել մարդկային կյանքերից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը։

Նրա խոսքով՝ կարձագանքեն թե՛ ԱՄՆ գիտակից շրջանակները, թե՛ բոլորը․

«Պետք է գիտակցեն, որ այստեղ տարածքի խնդիր չէ, այստեղ կյանքերի խնդիր է, հայրենիքի խնդիր է, մարդկանց, որ հազարամյակներով ապրել են իրենց հողի վրա, ոչ ոք իրավունք չունի այդ ժողովրդին հեռացնել իր տարածքից»,- ասաց նա։