Փոխարժեքներ
15 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.13 |
EUR | ⚊ | € 422.86 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.55 |
GEL | ⚊ | ₾ 142.17 |
Մինչ Կենտրոնական Ասիայի երկրները լոգիստիկ ուղիներ են բացում Աֆղանստանով դեպի Պակիստան, Հնդկաստանը Իրանի եւ Թուրքմենստանի միջով անցնում է իր սեփական երթուղին: Առաջին 20 բեռնարկղերն արդեն ժամանել են Ուզբեկստան՝ հայտնում են թուրքմենական երկաթուղայինները: Ընդ որում, այդ երթուղին միայն մասամբ է օգտագործում Հյուսիս-Հարավ- ենթակառուցվածքը։ Հնդկաստանից մինչեւ Կենտրոնական Ասիա միջանցքը դարձել է նաեւ օգոստոսի 28-29-ը Նյու Դելիում բոլոր հինգ երկրների ԱԳ նախարարների հանդիպման թեմաներից մեկը.Սա նման ձեւաչափով առաջին հանդիպումն է: Իսկ աշնանը, սպասվում է, տեղի կունենա Հնդկաստանի եւ Կենտրոնական Ասիայի պետությունների առաջնորդների երկրորդ գագաթնաժողովը։ Նյու Դելիի մտադրությունները հասկանալի են.Նա չի ցանկանում կախված լինել ոչ անկայուն Աֆղանստանից, ոչ էլ հին աշխարհաքաղաքական հակառակորդից՝ ի դեմս Իսլամաբադի, միաժամանակ հնարավորություն ստանալով անհարմարություններ պատճառել նաեւ Պեկինին։ Իրանը հայտնվում է միանգամից մի քանի առեւտրային ուղիների խաչմերուկում, նըդ որում Չաբահար նավահանգստի դեմ, ուր հասցվում են հնդկական բեռները, Վաշինգտոնը նույնիսկ պատժամիջոցներ չի կիրառում՝ չցանկանալով իրենից վանել Նյու Դելին։ Ռուսաստանի համար սա բավականին հակասական էֆեկտով դեպք է, որը պահանջում է մանրակրկիտ վերլուծություն եւ հմուտ դիվանագիտություն։ Քանի որ մի կողմից ստեղծում է տարածաշրջանում չինական ազդեցությունը հավասարակշռելու հնարավորություններ, որոնք աճում են «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության իրականացման հետ մեկտեղ։ Մյուս կողմից, տվյալ միջանցքը կատարում է այն խնդիրը, որը դրվել էր Վաշինգտոնում մեկ ամիս առաջ՝ Կենտրոնական Ասիան ավելի քիչ կախյալ դարձնել Ռուսաստանից եւ Չինաստանից՝ նրան այլընտրանքային առեւտրային երթուղի տրամադրելու հաշվին։
Պատրաստեց՝ Գայանե Մանուկյանը