Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Ֆրանսիայում նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականը պահանջող «Դեղին բաճկոնավորներ» շարժման ակտիվիստները երկիրը կաթվածահար անելու նոր միջոցների են դիմելու: Նրանք կոչ են արել իրենց համակիրներին բանկային հաշիվներից զանգվածային կանխիկացում անել: Դրանով ցուցարարներն ուզում են հասնել երկրի բանկային համակարգի թուլացմանը:
Տնտեսագետները կարծում են, որ մտահոգվելու պատճառ չկա․ բանկոմատների մեծ մասը թույլ է տալիս օրական մի քանի հարյուր եվրո հանել:
Հիշեցնենք, որ Ֆանսիայում բողոքի ակցիաները սկսվել են նոյեմբերի 17-ից: «Էլայիբ» կայքի հարցման արդյունքները ցույց են տալիս, որ շարժման սկսվելուց գրեթե ութ շաբաթ անց ակտիվիստներին աջակցող ֆրանսիացիների թիվն առաջին անգամ զգալիորեն նվազել է՝ հասնելով 60 տոկոսի: