|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Փետրվարի 3-ին վարչապետի աշխատակազմը պետական բյուջեի հաշվին գնել է 65 հատ ծաղկային կոմպոզիցիա՝ ընդհանուր 4 մլն 475 հազար դրամ արժողությամբ, ինչպես նաև 3000 հատ ծաղիկ՝ 600 000 դրամ արժողությամբ։ Այս մասին գրում է pastinfo.am-ը։
«Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 1-ին ուղևորվել է Վաշինգտոն՝ շուրջ մեկ շաբաթով։
ԱՄՆ էին մեկնել նաև Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը։ Այդ օրերին պետական նշանակության մեծ միջոցառումներ ու հյուրեր հանրապետությունում չեն եղել։ Փոխարենը՝ փետրվարի 1-ին Աննա Հակոբյանն է նշել ծննդյան օրը՝ ուղևորվելով Վաշինգտոն»,-գրում է լրատվամիջոցը: