|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ մայիսի 15-ին Ստամբուլում Մոսկվա-Կիև բանակցություններ անցկացնելու վերաբերյալ: Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Գերատեսչությունների ղեկավարները քննարկել են «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղություն հաստատելու ջանքերը»։
Ռուսաստանը պատրաստ է մայիսի 15-ին Ստամբուլում ուղիղ բանակցություններ վարել, հայտարարել է Պուտինը շաբաթավերջին լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը կբանակցի միայն 30-օրյա հրադադարի հաստատումից հետո։ Այնուհետև նա խոստացավ անձամբ գալ Պուտինի հետ հանդիպելու մայիսի 15-ին Թուրքիա։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, իր հերթին, զգուշացրել է Զելենսկուն, որ խաղաղության բանակցություններ սկսելու հնարավորությունը չպետք է բաց թողնել։