|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Ուժգին ապտակ ՀՀ քննչական կոմիտեին Տիգրան Ուլուբաբյանի գործով։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց մեր վերաքննիչ բողոքը և ավազակության հետ կապված քննությանը հետաքրքրող տվյալներ հայտանբերելու նպատակով Տիգրանի բնակարանում խուզարկություն կատարելու քննիչի միջնորդությունը մերժեց։ Այս մասին գրել է փաստաբան Ռոման Երիցյանը։
«Հիշեցնում եմ, որ խոշտանգման ենթարկված Տիգրան Ուլուբաբյանի բնակարանը քննչական կոմիտեն դատարանի ապօրինի որոշմամբ խուզարկել էր, սակայն քննությանը հետաքրքրող ոչինչ չէր հայտնաբերվել։
Ինչ վերաբերում է խոշտանգման վարույթին՝ այն մեռած է»,–գրել է նա։