կարևոր
406 դիտում, 5 ժամ առաջ - 2025-05-13 14:58
Հասարակություն

Մեր շշերը բացում դատարկում են, ի՞նչ իմանանք տեղը ի՞նչ կարող են լցնել․ ակցիայի մասնակից

Տևական ժամանակ է ալկոհոլային խմիչքներ արտադրող և արտահանող հայկական ընկերությունների բեռնատարներն արգելափակված են Վրաստանի մաքսային տարածքում։ 

Դեպի Ռուսաստան  տեղափոխվող բեռները Վրաստանի մաքսային տարածքում կանգնեցվել են, մեքենաներից հանվել են մաքսային կնիքները, և անհասկանալի նպատակով իրականացվել է նմուշառում՝ լաբորատոր փորձաքննության համար։

Արտադրող ու աարտահանող ընկերությունների սեփականտերերը նշում են, որ  Վրաստանը տարանցիկ երկիր է, և անհասկանալի է, թե ինչո՞ւ են այնտեղ որոշել հայկական ալկոհոլը լաբորատոր ստուգումների ենթարկել։

Բողոքի ձայնով նրանք ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան դիմաց են։

Մանրամասն՝ տեսանյութում