կարևոր
1663 դիտում, 8 ժամ առաջ - 2025-05-13 12:20
Հասարակություն

Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը

Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2024-2025 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման ժամկետները:

4-րդ դասարանում գիտելիքների ստուգում կանցկացվի հետևյալ առարկաներից`

«Մայրենի» (գրավոր, թեստ) — 03.06.2025 թ.

«Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) — 06.06.2025 թ.

Ռուսաց լեզու (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար — քննաշրջանի ընթացքում

Մայրենի լեզու և գրականություն (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար — քննաշրջանի ընթացքում

9-րդ դասարանում քննություններ կանցկացվեն հետևյալ առարկաներից՝

«Հայոց լեզու» (գրավոր, թեստ) — 05.06.2025 թ.

«Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) — 12.06.2025 թ.

Բնագիտություն («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի ընտրությամբ՝ գրավոր, թեստ) — 19.06.2025 թ.

Տավուշի մարզի ուսումնական հաստատություններում՝ «Հայոց պատմություն» և «Գրականություն» /մեկ միասնական էսսե/-25.06.2025 թ.

«Հայոց պատմություն» (բանավոր) — քննաշրջանի ընթացքում

«Գրականություն» (բանավոր) — քննաշրջանի ընթացքում

Օտար լեզու («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ, բանավոր) — քննաշրջանի ընթացքում

Ռուս գրականություն (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար- քննաշրջանի ընթացքում

«Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար — քննաշրջանի ընթացքում

«Ֆիզկուլտուրա» (ստուգարք)- քննաշրջանի ընթացքում

12-րդ դասարանում պետական ավարտական քննությունները կանցկացվեն հետևյալ առարկաներից՝

«Հայոց լեզու և հայ գրականություն» (գրավոր) — 09.06.2025 թ.

«Հայոց պատմություն» (գրավոր) — 16.06.2025 թ.

«Մաթեմատիկա» (գրավոր) — 23.06.2025 թ.

«Ռուսաց լեզու» (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար — քննաշրջանի ընթացքում

«Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար — քննաշրջանի ընթացքում

«Ֆիզկուլտուրա» (ստուգարք)- քննաշրջանի ընթացքում