Փոխարժեքներ
13 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնարկել է նախագահության երկրորդ ժամկետի իր առաջին խոշոր միջազգային ուղևորությունը, որի ընթացքում նա կայցելի Մերձավոր Արևելքի մի քանի երկրներ։
Մայիսի 13-ին Դոնալդ Թրամփը ժամանել է Սաուդյան Արաբիա։ Էր Ռիադում նրան դիմավորել է գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալման ալ Սաուդը։ Ավելի ուշ նախատեսվում է նրանց պաշտոնական հանդիպումը։ Այնուհետև Թրամփը ելույթ կունենա ԱՄՆ-Սաուդյան Արաբիա ներդրումային համաժողովում, որտեղ նախատեսվում է նաև ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի ելույթը։
Ամերիկյան պատվիրակության կազմում են պետքարտուղար Մարկո Ռուբիոն, պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, Առևտրի նախարար Հովարդ Լութնիկը, էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը։
Այս շաբաթ Թրամփը նաև կայցելի Կատար և Արաբական Միացյալ Էմիրություններ։