Փոխարժեքներ
13 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Իր հերթին Էրդողանը ողջունել է Պուտինի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ խաղաղ բանակցությունները կարող են շարունակվել Ստամբուլում եւ պատրաստակամություն է հայտնել «բացել հնարվորությունների պատուհանը եւ պայմաններ ստեղծել խաղաղ բանակցությունների համար»:
Միեւնույն ժամանակ, թուրքական Cumhuriyet թերթը, վկայակոչելով կառավարական աղբյուրները, հայտնում է․ «Անկարան պատրաստ էր իրադրձությունների նման ընթացքին այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հրաժարվեց միջնորդությունից ուկրաինական ճգնաժամի հարցում, սիկ Թրամփը սկսեց պնդել, որ Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները տեղի ունենան Թուրքիայում»: Ըստ այդ թերթի վարկածի՝ «Էրդողանի սեղանին մի ամբողջ շաբաթ դրված է եղել այդ նախագիծը»։ Նշվում է նաեւ, որ «նախկինում Էրդողանը դժգոհություն էր հայտնել, որ Ուկրաինայի հարցում ԱՄՆ-ն սկսել է շրջանցել Թուրքիային, որը սկսել է մերձենալ ԵՄ-ի հետ»: Այդ պատճառով Վաշինգտոնն ու Մոսկվան, որպեսզի «չկորցնեն Անկարային», սկսել են այն առաջին պլան մղել, թերթի կարծիքով, «պետք է զուգավորվի ինչպես նրա ռազմավարական դիրքի, այնպես էլ արտաքին քաղաքականության որոշակի ուղղությունների ճշգրտման հետ»։
Ստամբուլի ընտրությունը որպես հարթակ պատահական չէ։ 2022ի մարտին հենց այստեղ են տեղի ունեցել Կիեւի եւ Մոսկվայի միջեւ խաղաղ շփումների առաջին փուլերը, որոնց ընթացքում ձեռք են բերվել միջանկյալ պայմանավորվածություններ։ Սակայն Լոնդոնի ճնշումից հետո «ստամբուլյան Էքսպրեսը» դադարեցվեց։ Այսպիսով, խոսքը 2022ից հետո երկու երկրների միջեւ առաջին ուղղ հանդիպման մասին է։ Հիմա գուշակել, թե ինչպես են ընթանալու այդ բանակցությունները, ինչ թեմատիկա է քննարկվելու դրանց շուրջ, այնքան էլ իմաստ չունի։ Ընդ որում՝ չի կարելի բացառել անգամ սենսացիոն անակնկալները։ Առայժմ հայտնի է Ռուսաստանի դիրքորոշումը։ Հիշեցնենք՝ նա առաջարկել է հրադադարի մի քանի համաձայնագրեր, այդ թվում՝ էներգետիկ օբյեկտների գնդակոծության ժամանակավոր դադարեցում, Զատիկին հրադադար եւ, վերջերս, 72-ժամյա հրադադար Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 80-ամյակի տոնակատարության ժամանակ: Այս կապակցությամբ Պուտինը հայտարարել է՝ կցանկանար, որ այդ բանակցությունները, եթե դրանք կայանան, վերաբերվեին նրան, ինչը նա անվանել է «հակամարտության արմատական պատճառներ»: Նա չի բացառում՝ առաջարկվող բանակցությունների ընթացքում երկու կողմերը կպայմանավորվեն «որոշ նոր զինադադարների եւ նոր զինադադարի» շուրջ, բայց որ դա կլինի կայուն խաղաղության առաջին քայլը: Ավելին, ստամբուլյան գագաթնաժողովը կարող է նշանակել բարդ բանակցային գործընթացի սկիզբ։
Իսկ Արեւմուտքում մենք բախվում ենք տեղի ունեցող իրադարձությունների տարբեր մեկնաբանությունների։ Այսպես, նշվում է՝ Պուտինը ձգտում է օգտագործել Եվրոպայի եւ ԱՄՆ-ի միջեւ տարաձայնությունները, որպեսզի թուլացնի Արեւմուտքի աջակցությունը Ուկրաինային։ Հաղորդվում է նաեւ, որ Ուկրաինան, ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն հրադադարի ռեժիմի պահպանման եւ հնարավոր կարգավորման ասպեկտների վերաբերյալ ցուցակ են մշակել, որը ներառել է 22 կետ, եւ շուտով Կրեմլին կփոխանցվի Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆը: Ըստ աղբյուրների՝ ցուցակը համապատասխանում է Ռուսաստանի պահանջին, որ ԱՄՆ-ն չի աջակցել ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրաինայի հայտին: Ընդ որում՝ նշվում է, որ հրադադարը կարող է դառնալ կայուն խաղաղության համաձայնագրի առաջին քայլը։ Ռուսաստանն, իր հերթին, պայմանավորում է Ուկրաինային զենքի բոլոր արեւմտյան մատակարարումների դադարեցումը։ Բայց այս ամենը սովորական նախադիվանագիտական հրաձգություն է։ Մինչ այժմ Մոսկվային հաջողվել է հաջողությամբ մանեւրել դիվանագիտական դաշտում՝ մաքրելով կարգավորման հասնելու ուղիները։ Հիմա գալիս է վճռորոշ պատմական պահը։
Ստանիսլավ Տարասով
Աղբյուրը՝ iarex.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի