Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Ռուսաստանը նոր ուժեր է տեղափոխում Ուկրաինայում առանցքային մարտադաշտերի թեժ կետերում: Ըստ ամենայնի, ռուսական զորքերը պատրաստվում են ավելի մեծ հարձակման։
Այս մասին գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով ուկրաինական հետախուզության ներկայացուցիչներին։
Նշվում է, որ ուկրաինական DeepState մոնիտորինգային նախագծի համաձայն, այս շաբաթ ռուսական զորքերը ավելի շատ տարածքներ են գրավել Դոնեցկի մարզի արևելյան հատվածում, հատկապես Պոկրովսկ և Տորեցկ քաղաքների շրջակայքում։
Հիշեցնենք, որ վերջերս DeepState-ը հայտնել էր, որ ռուսական զորքերը մոտենում են Դնեպրոպետրովսկի շրջանին։
Վերլուծաբանները հիշեցրել են, որ ռուսական զորքերի գլոբալ և գլխավոր նպատակն այս պահին Դոնեցկի շրջանի ամբողջական օկուպացիան է։ Բայց դա իրականացնելու համար ռուսներին անհրաժեշտ է կատարել առանձին առաջադրանքներ՝ ամբողջությամբ գրավելու Տորեցկը, Չասով Յարը, Պոկրովսկը, Միռնոգրադը և նույնիսկ ավելի հեռու՝ Կոնստանտինովկան, Սլավյանսկը, Կրամատորսկը, Սեվերսկը, Լիմանը։