Ֆրանսիայում 10 հազար մարդ մասնակցում է «դեղին բաճկոնների» բողոքի ցույցին
Ավելի քան 10 հազար մարդ մասնակցում է Փարիզում ընթացքող «դեղին բաճկոններ»-ի բողոքի ցույցին, այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Նշվում է նաև, որ Փարիզում իրավապահ մարմինները բերման են ենթարկել 137 ցուցարարի:«Դեղին բաճկոններ»-ի բողոքի ցույցը սկսվել է նոյեմբերի 17-ից: Ցուցարարները բողոքում են կառավարության սոցիալական քաղաքականության դեմ: