Փոխարժեքներ
13 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Հոլիվուդյան հանրահայտ աստղ Քիմ Քարդաշյանը մայիսի 13-ին Փարիզի դատարանում վկայություն կտա 2016 թվականին իր դեմ իրականացված զինված հարձակման գործով։ Տասը ամբաստանյալները մեղադրվում են հեռուստաաստղից 10 միլիոն դոլարի զարդեր գողանալու մեջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France24 պարբերականը։
Ֆրանսիայի մայրաքաղաքում 2016 թվականին անցկացվող նորաձևության շաբաթվա ընթացքում դիմակավորված անձինք Քարդաշյանի վրա զենք էին պահել և նրանից գողացել թանկարժեք զարդեր, այդ թվում՝ այն ժամանակ Քարդաշյանի ամուսինը հանդիսացող ռոք երաժիշտ Քանյե Ուեսթի նվիրած մատանին՝ 3,9 միլիոն դոլար արժողությամբ։
Դատավարությունը գտնվում է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Այն լուսաբանելու համար հավատարմագրվել է գրեթե 500 լրագրող։
Քիմ Քարդաշյանի փաստաբանները հայտնել են, որ նա պատրաստ է անձամբ ներկա գտնվել դատական լսումներին և դեմ առ դեմ կանգնել իր վրա հարձակվողների հետ։
Ակնկալվում է, որ հեռուստաաստղը վկայություն կտա տեղական ժամանակով ժամը 14։00-ին (Երևանի ժամանակով՝ 16։00-ին), այնուհետև կշփվի լրագրողների հետ։
2016 թ. հոկտեմբերի լույս 3-ի գիշերը տղամարդիկ ներխուժել էին հոլիվուդյան աստղի հյուրանոցային սենյակ, կապել էին նրան, թողել լոգարանում և գողանալով նրա զարդերը՝ փախուստի էին դիմել՝ մի մասը մոտոցիկլետներով, մյուսները՝ ոտքով։
Տղամարդիկ, որոնք գործով անցնում են որպես ամբաստանյալ, 60-70 տարեկան են և ունեն նախկին դատվածություն։