Փոխարժեքներ
13 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Ստորև ներկայացնում ենք «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի ելույթը ամբողջությմաբ։
Սիրելի հայրենակիցներ, մայիսի 7-ին շատերս մասնակից դարձանք ԱԺ դահլիճում անցկացվող «Նորաձև կրթված բռնապետիկը» թեմայով мастеркласс-ին։ Կասեք ի՞նչ կապ ունի мастеркласс-ը օրվա քննարկվող հարցի հետ։ Ուղիղ կապ։
Բացատրեմ, ինչպես։
Ի՞նչ կատարվեց, ինչու՞ վարչապետն այդպես, մեղմ ասած, հունից դուրս եկավ։
Օրվա իշխանությունները ամեն տեղ ու ամեն ժամ թմբկահարում են, թե իրենք երկիրը դարձրել են ժողովրդավարության բաստիոն, երկրում արմատախիլ են արել կոռուպցիան։ Այս պնդումները դարձրել են իրենց բրենդը։ Բայց իրականության մեջ իրենք, իրենց թիմակիցներն ու գործընկերները ամեն օր իրենց գործողություններով հակառակն են ապացուցում։
Իրենք այդ ամենը լավ հասկանում են, քիչ է, էս ընդդիմադիրներն էլ մյուս կողմից անընդհատ երեսով են տալիս, ամեն օր կոռուպցիոն մի նոր սկանդալի, ժողովրդավարության խախտման մի նոր փաստի մասին են բարձրաձայնում։
Բա էլ ո՞նց դիմանան այս ամենին, էլ ո՞նց հունից դուրս չգան։
Էլ ոնց չդիմեն мастеркласс-ին, այն էլ նորաձև կրթության մեթոդներով։
Պ-ն Նահապետյան, դուք նշեցիք, թե չգիտեք ի՞նչ է քաղաքական կոռուպցիան, բայց հուսամ, գիտեք, որ վարչական ռեսուրսի կիրառումը, ի շահ իր ու իր կուսակցության իշխանության պահպանման, նույնպես կոռուպցիայի դրսևորում է: Թե՞ դա էլ չգիտեք:
Այժմ օրեցօր խորացող կոռուպցիայի դրսևորումներից մեկի՝ «Կրթությունը նորաձև է» նախաձեռնության մասին։ Դրա շրջանակներում անց է կացվել «հաղորդակցության հմտություններ» խորագրով վերապատրաստման և կարողությունների զարգացման դասընթաց, որի մի քանի բաղադրիչ՝ համոզիչ հաղորդակցում, պատմելու արվեստ, ուղղակիորեն ներկայացվեց ԱԺ-ում мастеркласс-ով։
Այսինքն. Այդ ի՞նչ հմտություններ եք սովորեցնում մասնակիցներին․
Ինչպե՞ս գործած մեղքերի համար ապագա պատասխանատվությունից խուսափելու համար հիմքեր ստեղծելու նպատակով նախընտրել խեղճ հարիֆի ու տգետի կարգավիճակը՞:
Ինչպե՞ս թքել քաղաքացու վրա, որ չվրիպե՞ս:
Ինչպե՞ս, Հովիկ Աղազարյանի բնութագրմամբ, ստվեր չառաջացնող դատարկություն լինելով՝ հայհոյել պատգամավորին ու չքմեղանա՞լ:
Ինչպե՞ս վիրավորել լրագրողին ու խուսափել պատասխանատվությունի՞ց:
Ինչպե՞ս թաղապետով ու թիմով ծեծել հասարակական ակտիվիստին ու հենց ծեծվողին կալանքի տանե՞լ։
Էլ որն ասեմ, էլ որը։
Բա վարչական ռեսուրսի կիրառմամբ կոռուպցիա չի՞, երբ հասարակական նախաձեռնության երկու բանախոսների համար պետական միջոցներից այդքան ռեսուրս է ծախսվում՝ նրանց անվտանգությունը ապահովելու նպատակով:
Որևէ մեկը կարող է՞ մեկ այլ հասարակական շարժում կամ նախաձեռնություն նշել, որի գործունեությունն այդքան պետական աջակցություն ստանա։ Ինչու՞ են պետական կառույցները ապահովում մասնակիցների ներկայությունը, ինչու՞ են մասնակիցներից հավաքվում հեռախոսները, պայուսակները, նույնիսկ ժամացույցները։
Մենակ թե չասեք, թե վարչապետի կամ նրա կնոջ անվտանգությունն են ապահովում: Չէ՞ որ մեկն այդ պահին հանդես է գալիս ոչ թե վարչապետ, այլ որպես բանախոս, իսկ մյուսն էլ իսկի պաշտոնապես գրանցված ամուսին չի:
Սա դեռ քիչ է, Աննա Հակոբյանը հայտարարում է, թե իրենց արշավի նպատակը մարդկանց տգիտության ճիրաններից ազատելն է։ Բա որևէ մեկը իրեն չի ասել՞, որ մյուս բանախոսը՝ Փաշինյանն ինքն է խոստովանել իր ու կառավարության տգիտությունը: Կամ մասնակիցները գիտե՞ն, որ իրենց հավաքել են, որպեսզի իրենց հանեն տգիտության ճիրաններից:
Փաստորեն տգետը իր տգիտությամբ հանում է մյուսներին տգիտության ճիրաններից։
Խելքի աշեցեք։
Հաջորդը. Որքանո՞վ են այդ թեմաները համաձայնեցված օրենքով սահմանված ՀՀ կրթության զարգացման պետական ծրագրի հետ։
Համաձայն « ՀՀ կրթության մասին» օրենքի.
- Կրթության բնագավառում պետական քաղաքականության հենքն ազգային դպրոցն է, որի գլխավոր նպատակը մասնագիտական պատշաճ պատրաստվածություն ունեցող և համակողմանիորեն զարգացած, հայրենասիրության, պետականության և մարդասիրության ոգով դաստիարակված անձի ձևավորումն է:
- Կրթության բնագավառում պետական քաղաքականության կազմակերպական հիմքը կրթության զարգացման պետական ծրագիրն է, որը ՀՀ կառավարության ներկայացմամբ հաստատում է Ազգային ժողովը:
Հիմա հարց. ԱԺ-ի հաստատած կրթական ո՞ր պետական ծրագրի մեջ են տեղավորվում այն թեմաները, որոնք ներկայացվում են հասարակական այդ շարժման ընթացքում:
Հետևել ե՞ք արդյոք, ինչ կրթական ծրագրի են համապատասխանում այդ թեմաները, համապատասխանում ե՞ն արդյոք, թե՞ կա կոռուպցիոն ռիսկ. Ախր ինչպե՞ս ստուգեք, եթե խոսքը վարչապետին ու նրա տիկնոջն է վերաբերվում:
Ունի՞ արդյոք այդ նախաձեռնությունը համապատասխան հավաստագիր՝ նման գործունեություն ծավալելու համար։ Արդյո՞ք նախաձեռնության թեմաները հաստատված են լիազոր մարմնի կողմից։ Չէ՞ որ կրթական գործունեություն նիրականացնող յուրաքանչյուր կազմակերպության կոնկրետ կրթական ծրագիր նախապես հավաստագիր պետք է ստանա։
Ո՞վ է տվել այդ շարժմանը նման հավաստագիր։ Կարող ե՞ք ներկայացնել այդ հավաստագիրը։ Թե՞ չկա։
Հիմա սա կոռուպցիայի դրսևորում չի, բա ի՞նչ է, երբ նիկոլիզմի թեզերը, ասել է թե ՔՊ կուսակցության գաղափարախոսության թեզերը դարձել են նախաձեռնության թեմաներ, և պետական միջոցներով, իշխանական պարտադրանքի միջոցով կուսակցության գաղափարախոսության թեզերի ներկայացման համար հանրությանը պարտադիր բերում են այդ հանդիպումներին։
Դիմում եմ հակակոռուպցիոն կոմիտեին․ ճշտե՛ք նման ծրագրի հավաստագրի առկայությունը, այն ներկայացրեք հանրությանը։
Ճշտե՛ք պետական աջակցության չափն ու օրինականությունը հասարակական այդ նախաձեռնությանը։
Իսկ ի՞նչ է քաղաքական կոռուպցիան, պ-ն Նահապետյան.
ղեկավար անձանց պրակտիկա է, որոնց իշխելու շարժառիթը ոչ թե հանրային, այլ սեփական շահն է:
Դա պաշտոն զբաղեցնող անձանց կողմից ոչ հասարակահեն ու հիմնականում գաղտնի կերպով անձնական կամ նեղ խմբակային շահերով պայմանավորված այնպիսի քաղաքական որոշումների կայացում է, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով նպաստում են կամ ողջամտորեն կարող են նպաստել քաղաքական բնականոն զարգացման խախտմանն ու խոչընդոտմանը:
Դա քաղաքականությունների, ինստիտուտների ու կանոնակարգերի մանիպուլյացիա է, որ նպատակ ունի պահպանելու իշխանությունը, հարստանությունն ու կարգավիճակը՝ չարաշահելով իրենց պաշտոնական դիրքը:
Այժմ քաղաքական կոռուպցիայի դրսևորման մեկ ուրիշ դեպք.
Նոր Նորքի թաղապետի ու նրա թիմի կողմից հասարակական ակտիվիստին ծեծելն արդարացնելը եթե քաղաքական կոռուպցիայի դրսևորում չի, ապա ի՞նչ է:
Իսկ ի՞նչ էր կատարվել։ Ընդամենը ակտիվիստը ցույց էր տվել, թե ինչպե՞ս են բյուջեի գումարները մսխվում համայնքային մանկապարտեզի կառուցման անորակ շինարարական աշխատանքներ կատարելով։
Հիմա սա՞ է ձեր թմբակահարած կոռուպցիայի դեմ պայքարն ու արմատախիլ անելը։
Թե՞ համարձակություն չունեք բարձրաձայնել «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչների խայտառակ վարքի մասին, էլ չեմ ասում մի հատ ՍՄՍ ուղարկել, պահանջել աշխատանքից ազատվելու գրել, թեև նրան պետք է հեռացնել և քրեական գործ հարուցել նման վարքագծի համար։
Այ դա դուք ուղղակի չեք կարող անել, որովհետև ձեր գործընկերները դուրս կգան կոալիցիայից ու կկորցնեք Երևանում ձեր իշխանությունը։ Իսկ իշխանություն պահելը ձեր միակ նպատակն է։
Ի՞նչ են ժողովրդավարական արժեքները իշխանությունը պահելու ձեր մոլուցքի հետ համեմատած: Իհարկե, ոչինչ:
Եթե քաղաքական կոռուպցիայի դրսևորում չկա, ապա ինչու քաղաքացու նկատմամբ, ի տես ողջ հանրությանը, բռնություն գործադրածը ոչ միայն չի հեռացվել, այլ նաև արդարացվել է իրենց կուսակիցների հայտարարություններով, իսկ ՔՊ-ից և ոչ մեկը, կրկնում եմ, ոչ մեկը, բացի տ-ն Բաթոյանից, չի քննադատել այդ երևույթը:
Բա երբ խոսում եք ժողովրդավարության համար ձեր պայքարից, ինքներդ ձեր ասածն ու արածը իրար կողք չեք դնու՞մ: Թե ձեր խոսքն ու գործը իրար հետ ընդհանրապես կապ չունեն, ինչպես տ-ն դատախազը երեկ շատ հարցերի չպատասխանեց, հայտարարելով, թե ինքը իրավաբան է ու շատ լավ գիտի նախաքննական գաղտնիքի խախտման արժեքը: Բայց երբ հարցնում եմ, ինչպես է Հովիկ Աղազարյանի հեռախոսը, որը ապացուցողական հիմք է, նրա հեռախոսային հաղորդակցությունների բովանդակությունը դառնում նրան սպառնալու գործիք, ինչպես է այդ հեռախոսը հայտնվում Փաշինյանի ձեռքում, վարույթ բացվե՞լ է այդ հարցով, թե՞ ոչ, պատասխանում է.
Ոչ, չի բացվել:
Հիմա էլ դուք, պ-ն Նահապետյան, ասում եք, թե ԲԴԽ անկախ մարմնին ՍՄՍ-ով պաշտոնից ազատելը վարչական ռեսուրսի կիրառմամբ կոռուպցիա չէ:
Ահա սա է ձեր մասնագիտական աշխատանքի գնահատականը, որ տալիս եք ինքներդ ձեզ: Դուք ինքներդ եք ապացուցում, որ կարևորը մասնագիտական ճիշտ գործունեություն ծավալելը չի, այլ կառավարության հրահանգները հլու հնազանդ կատարելը:
Հակառակ դեպքում դուք պաշտոնից ազտման դիմում գրելու ՍՄՍ պահանջ կստանաք Եթե աա քաղաքական կոռուպցիա չի, ապա ինչ անուն կտաք: Ձևակերպեք ինքներդ:
Բայց միևնույն է, համոզված եղեք, որ այս իշխանությունների օրերը հաշված են, և դուք էլ չեք խուսափելու ձեր կատարած սխալների համար պատասխան տալուց: Ուրիշի աչքի փուշը տեսնում եք, բայց ձեր աչքի գերանը չեք տեսնում:
Իսկ աչքից չհանված գերանը հենց աչքի տիրոջն է վնասելու և թույլ չի տալու, որ գտնեք ու հեռացնեք ուրիշի աչքի փուշը: