կարևոր
1486 դիտում, 7 ժամ առաջ - 2025-05-13 12:33
Հասարակություն

Կրակոցները լինում են սահմանագծի երկայնքով․ ՊՆ-ն հաստատում է

Կրակոցները լինում են սահմանագծի երկայնքով․ ՊՆ-ն հաստատում է

Ադրբեջանական կրակոցներն արձանագրվում են Սահմանագծի երկայնքով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը՝ պնդելով, թե դրանք հիմնականում անկանոն բնույթ ունեն։

«Հրադադարի ինտենսիվ, էական կամ, այլ կերպ ասած, նպատակային կամ թիրախային խախտումների պարագայում հանդես ենք գալիս պաշտոնական հաղորդագրություններով, հետևեք ՊՆ պաշտոնական հաղորդագրություններին»,- նշել է նա։

Հիշեցնենք՝ լրագրող Ոսկան Սարգսյանն ահազանգել էր, որ մայիսի լույս 13-ի գիշերը Բերդ համայնքի Մովսես գյուղի բնակիչները ընդհատումներով կրակահերթեր են լսել: