կարևոր
616 դիտում, 7 ժամ առաջ - 2025-05-13 19:18
Հասարակություն

Ի՞նչ են անելու, ամբողջ թատրոնը ցրելու են, ինչ է թե իրենց թեկնածո՞ւն լինի․ Դավիթ Հարությունյան

Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասաններն ի նշան թատրոնի տնօրենի պաշտոնից Էմին Թորոսյանի ազատման պատրաստվում են  վաղվանից գործադուլ իրականացնել։ Այդ մասին նրանք հայտնեցին լրագրողների հետ ընթացող հանդիպմանը։
 

«Փորձում են դիլիկատ լինել, որովհետև զգում եմ՝ այս պայքարը շատ երկար է տևելու։ Իսկ սա պայքարը և մենք մտել ենք արդեն պայքարի մեջ։ Հետո կերևա՝ով ում կգետնի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Պատանի հանդիսատեսի թատրոնի  ռեժիսոր Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով  թատրոնի տնօրենի Էմին Թորոսյանի պաշտոնից ազատման որոշմանը։
 

«Մենք՝ բոլորս, կողմնակից ենք ավելի ռացիոնալ, ավելի գրագետ գործելու, որովհետև այստեղ  մի շարք մարդկանց շահեր կան։ Շատ գոտեպնդված ենք և ինչ էլ որ անենք՝ առանց ավելորդ արտահայտությունների, վիրավորանքների, բայց խղճի մտոք  և  ռացիոնալ։ Շատ ուզում եմ, որ մենք գործենք ծրագրած, խելացի։Մենք իրավունք չունենք, գիտեք, ընկնենք ինչ-որ պրովոկացիաների տակ»,- ասաց ռեժիսորը։