կարևոր
1363 դիտում, 6 ժամ առաջ - 2025-05-13 13:40
Հասարակություն

Արտահանման ճգնաժամը կամ ինչո՞վ են զբաղված էկոնոմիկայի փոխնախարարն ու գինեգործության հիմնադրամի տնօրենը վերջին 20 օրերին

Արտահանման ճգնաժամը  կամ ինչո՞վ են զբաղված էկոնոմիկայի փոխնախարարն ու գինեգործության հիմնադրամի տնօրենը վերջին 20 օրերին

Շուրջ մեկ ամիս Վրաստանում խնդիրներ են առաջացել հայկական ալկոհոլային խմիչքների արտահանման հետ կապված: Արտադրողների տասնյակ մեքենաներ կանգնած են Վրաստանում առանց որևէ բացատրության. ինչ-որ նմուշառում են անում խմիչքներից՝ այն դեպքում, երբ տվյալ ապրանքը Վրաստանում չի վաճառվելու, այլ ընդամենը անցնելու է այդ երկրով:

Yerkir.am-ը պաշտոնական կայքերից ու բաց աղբյուրներից փորձեց պարզել, թե ինչո՞վ են զբաղվել ոլորտի պատասխանատուները՝ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը վերջին 20 օրերին:

Դե, ՍԱՏՄ ղեկավարության մասին խոսելն ուղղակի ավելորդ է, քանի որ վերջինիս ղեկավար Արմեն Դանիելյանն օրեր առաջ նախ ազատվել էր աշխատանքից, ապա ձերբակալվել:

Այսպես, Արման Խոջոյանը ապրիլի 27-ին Քաղաքացու օրվա առթիվ հանդիպում է ունեցել Վաղարշապատ համայնքի երիտասարդների հետ։

Խոջոյանի հաջորդ աշխատանքը եղել է մայիսի 3-ին։ Նա մասնակցել է համապետական շաբաթօրյակին:

Զարուհի Մուրադյանը մայիսի 6-ին աշխատավայրում տոնել է ծննդյան օրը: Ի դեպ տեսանյութն այս պահին հեռացված է հիմնադրամի էջից:

Այնուհետև, մայիսի 8-ին Մուրադյանն ու Խոջոյանը պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանի հետ մասնակցել են մի ծրագրի գործընկերային ընթրիքի:

Ահա այսիպիսին է ոլորտի պաշտոնյաների վերջին 20 օրերի օրակարգը: 

Իսկ հայրենական խմիչք արտադրողները, որպես հարկատու-հերոսներ, խնդիրների լուծումը իրենց ուժերով փնտրում են հարևան պետության դեսպանատան առջև՝ որբի նման սպասելով, թե երբ են  ՀՀ-ում Վրաստանի դեսպանատանն իրենց բարեհաճելու ընդունեն և մի հուսադրող բան ասեն։

Արտադրողների՝ Վրաստանի դեսպանատան առջև նախաձեռնած բողոքի ակցիան կարող եք դիտել՝ այստեղ։